Ազգային ժողովը ընտրեց ՏՄՊՊՀ 4 անդամներ․ Դավիթ Հովհաննիսյանը չընտրվեց

Ազգային ժողովում ավարտվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների ընտրությունը։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր։ Հայկ Կարապետյանը ստացել է 93 կողմ, 9 դեմ ձայներ։

Վահե Չիբուխչյանը ստացել է 87 կողմ, 16 դեմ ձայն։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Արեն Դանիելյանը ստացել է 92 կողմ, 8 դեմ ձայներ։

Դավիթ Հովհաննիսյանը ստացել է 39 կողմ, 62 դեմ ձայներ։ 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Տիգրան Մարկոսյանը ստացել է 94 կողմ, 7 դեմ ձայներ։ 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսպիսով՝ ՀՀ ՏՄՊՊՀ անդամներ են ընտրվել Հայկ Կարապետյանը, Վահե Չիբուխչյանը, Արեն Դանիելյանը եւ Տիգրան Մարկոսյանը։ Դավիթ Հովհաննիսյանը չի ընտրվել։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը ՏՄՊՊՀ անդամների ընտրության համար ներկայացրել էր 5 թեկնածություն։ Թեկնածուներն էին ՀՀ տնտեսական զարգացաման եւ ներդրումների նախարարության գործարարի միջավայրի եւ մրցակցության պաշտպանության քաղաքականության վարչության պետ Վահե Չիբուխչյանը, ՏՄՊՊՀ անդամ Դավիթ Հովհաննիսյանը, ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը։ «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուներ են ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Կարապետյանն ու «Արարատբանկ» ԲԲԸ տարածքային ստորաբաժանումների գործառույթների կորդինացման վարչության պետի տեղակալ Արեն Դանիելյանը:

Տպել
14628 դիտում

Ավտովթար-վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կա երկու տուժած

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի մեքենաների համար

«Արաքս» հանդիսության սրահից 9 քաղաքացի է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է մարզում ծննդօգնություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ

Բախվել են թիվ 10 երթուղին սպասարկող «Գազել», «Opel Astra G» և «Kia Sportage» մակնիշների ավտոմեքենաները

Հրազդանի 39-ամյա բնակչի մոտից սուբուտեքսի հաբեր, դանակ ու ներարկիչ է հայտնաբերվել. հաբերն իրացնողը եւս գտնվել է

Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները

Սոթքում վիճաբանության ժամանակ 49-ամյա բնակիչը դանակահարել է համագյուղացիներին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է լուսանկարների ցուցահանդես

Ոստիկանության Մուշի բաժնում քաղաքացին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ 75 հատ փամփուշտ է հանձնել

Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Լի Թաֆանելին

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցում Է պահանջել կրած վնասի համար

Արման Սարգսյանն ընդունել է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարին ու Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարևոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը

Սադրանքներն իզուր են, «թավիշը» «շուշաթուղթ» չի դառնալու

Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը Արցախում շրջակա միջավայրի վրա. պետնախարար

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը (լուսանկարներ)

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարվա բնակարանային գողության դեպք. երեք երիտասարդ կալանավորվել է

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը