Ս-400-ի գործարքն աղետ կլինի Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մնացած անդամների հարաբերությունների համար. ԱՄՆ

ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պաշտոնակատար Քեթրին Ուիլբարգերն ասել է, որ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության Ս-400 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործարքի իրականացումը «աղետալի ազդեցություն կունենա F-35 մարտական օդանավերի համատեղ արտադրության և Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի մնացած անդամների հարաբերությունների համար»:

Ինչպես հայտնում է Ազատությունը, այդ մասին Ուիլբարգերն ասել է Վաշինգթոնում տեղակայված վերլուծական կենտրոնի՝ Ատլանտյան խորհրդի նիստում: «Եկեք հստակ արձանագրենք, Ս-400-ը ստեղծվել է F-35 տեսակի օդանավեր ոչնչացնելու համար, պարզապես անհնարին է ենթադրել, որ ռուսները չեն փորձի օգուտ կորզել այդ ընձեռված առիթից»,- ասել է Ուիլբարգերը:

Թուրքիան ոչ միայն ցանկանում է գնել 100 միավոր F-35 տեսակի օդանավեր, այլև ամերիկացիների հետ համատեղ արտադրել դրանք Թուրքիայի տարածքում:

Պենտագոնը նկատել է տալիս, որ ռուսական հակաօդային պաշտպանության համալիրներ գնելու գործարքի իրականացումը կկասեցնի F-35 օդանավերի վերաբերյալ թուրքերի ծրագրերը:

Մինչդեռ, Անկարան պնդում է, որ ռուսական համալիրները գնելու մտադրությունը որևէ պարագայոում չի վերանայի: «Դա այլևս կայացած գործարք է, դրանից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող»,- մի քանի առիթներով հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Տպել
658 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը