Վանաձորում երթուղայինների վարորդների բողոքի ակցիան ուղղորդված էր. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խոսքով՝ օրեր առաջ Վանաձորում քաղաքային երթուղայինների վարորդների կազմակերպած բողոքի ակցիան իրականում ոչ թե գազի գնի դեմ է եղել, այլ՝ իր: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով. «Կոնկրետ անուններ չէի ուզենա տալ, բայց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող որոշ մարդիկ, ովքեր նաեւ եղել են պատգամավորության թեկնածուներ, երեւացել են ակցիայի ժամանակ, նրանց հետ կապակցված ու բարեկամական կապեր ունեցող մարդիկ են եղել»,-ասաց մարզպետը:

Ղուկասյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է արվել իր կողմից գործադուլ հայտարարած վարորդների հետ հանդիպումից հետո. «Դիմել եմ դատախազություն, որպեսզի ստուգումներ անցկացնեն եւ տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում: Բայց այս պահին ես մի ուսումնասիրության պատասխան ունեմ, որով հայտնել են, որ ստուգման պահին խախտումներ չեն արձանագրվել»:

Բողոքի ակցիայից հետո մարզպետը հանդիպել էր նաեւ ներքաղաքային երթուղային ցանցի ղեկավար կազմի հետ, նրանց հիշեցրել պայմանագրով նախատեսված պարտավորությունների մասին:

Մարզպետը իր զարմանքն էր արտահայտել, թե ինչպես է պատահել, որ վարորդները գծատերերից ու որեւէ մեկից դժգոհություն չունեն, բայց մարզպետից՝ ինչքան ասես, ով ընդհանրապես որեւէ առնչություն չունի:

Մարզպետը թեմային անդրադարձավ նաեւ ասուլիսի ժամանակ՝ մեկ անգամ եւս նշելով, որ երթուղայինների վարորդների ակցիան ուղղորդված է եղել.

«Ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր բողոքը արտահայտել, բայց օրեր առաջ տեղի ունեցած ցույցը, իմ խորին համոզմամբ, ուղղորդված էր եւ չուներ որեւէ հիմք: Այս ակցիան կազմակերպված էր քաղաքական ուժերի կողմից, այսպես ասած, ընդդիմադիր մի քանի անհաջող քաղաքական գործիչների կողմից… կազմակերպված էր վատ եւ ակնհայտ, եղել էին վարորդներ, որոնք ճնշման մեթոդով էին հայտնվել հրապարակում, որն անթույլատրելի է: Ես գիտեմ արդեն անուններ ու հայտնել եմ ոստիկանությանը, որ ստուգեն՝ պարտադրանք եղել է, թե՝ ոչ»:

Լրագրողների դիտարկմանը, որ երթուղայինների վարորդներից առաջ էլ անհատ տաքսու վարորդներն էին գազի գնի թեմայով բողոքի ակցիա անում, արդյոք դա էլ էր ուղղորդված, մարզպետը չհիշեց, նշեց, թե դա այլ թեմա էր, մինչդեռ լրագրողների հիշեցման փորձերին մարզպետն այսպես արձագանքեց. «Լավ ցույց չեն արել, որ չեմ հիշում…»:

Տպել
2518 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է