Մեր գլախավոր առաքելությունն է պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելը. դատախազ

31/05/2019 schedule12:27

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ ձևավորված համագործակցության բազմամյա փորձն ու արդյունքները: Արթուր Դավթյանը կարևորել է պատվիրակության՝ հատկապես ներկայիս շրջափուլում Հայաստան այցելելու հանգամանքը՝ հաշվի առնելով մեր երկրում ինչպես մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական համակարգերում, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարում նոր բարեփոխումների մեկնարկը, դրա անցնցում իրականացման համար գործընկեր միջազգային կառույցների աջակցության անհրաժեշտությունը:

Քրիստոս Ջիակումոպուլոսն իր հերթին ընդգծել է ՀՀ դատախազության հետ արդեն ձևավորված և բնականոն զարգացող գործակցությունը, որը վստահություն է հաղորդում համատեղ հետագա ձեռնարկներին: Պատվիրակության ղեկավարը հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է կարճաժամկետ և երկարաժամկետ փորձագիտական աջակցություն ցուցաբերել սկսված բարեփոխումներին, և իրենց այցի նպատակն առկա իրավիճակին ու Հայաստանի կարիքներին խորությամբ ծանոթանալն է: Այս համատեքստում նա կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունների և կառուցակարգերի մշակմանը ՀՀ դատախազության ներգրավվածությունը՝ հետաքրքրվելով սկսված գործընթացից ակնկալվող արդյունքների վերաբերյալ դատախազության մոտեցումներից:

Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազությունն անմիջական դերակատարություն ունի բարեփոխումների իրավական բազայի ձևավորման գործընթացում և ներգրավված է այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերում: Նա նշել է, որ քրեական հետապնդման մարմինների կողմից կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած աննախադեպ արդյունքների ապահովման հիմնական գործոնը եղել է հանրային աջակցությունը, վստահությունը և պահանջատիրությունը, ուստի անհրաժեշտ է, որպեսզի այս ոլորտում ցանկացած բարեփոխում բխի այդ ձեռքբերումը պահպանելու և զարգացնելու տրամաբանությունից:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից ՀՀ  գլխավոր դատախազն առաջնահերթություն է համարել հատկապես պետությունից գողացված ակտիվների վերադարձման իրավական մեխանիզմներն ընդլայնելու համար օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որը պետք է հիմնված լինի մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքների հստակ երաշխավորման, մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի հավասարակշռման սկզբունքի վրա:

Անդրադառնալով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կենտրոնացված մոդելի ստեղծման շուրջ քննարկումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ նոր մոդելը պետք է կառուցված լինի հանրային ծառայողների և առաջին հերթին բարձրաստիճան պետական պաշտոն զբաղեցնող անձանց ավելի լայն հաշվետվողականության, հանրային վստահություն վայելող մասնագիտացած հակակոռուպցիոն մարմնի վերահսկողական ֆունկցիոնալ կարողությունների զարգացման հենքերի վրա:

Ըստ գլխավոր դատախազի՝ անհրաժեշտ է այնպիսի լուծումներ գտնել, որոնք կերաշխավորեն ներքին հակակշռման և հավասարակշռման մեխանիզմը և կնպաստեն կենտրոնացված ձևով կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված համակարգային կառուցակարգերի ուժեղացմանը, վերլուծական, կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, խնդիրների բացահայտման և իրավապահ մարմիններին ներկայացման կարողությունների զարգացմանը:

Այս համատեքստում գլխավոր դատախազն առանցքային է համարել պետական կառավարման համակարգում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պաշտոնատար անձանց հայտարարագրելու ոչ միայն իրենց գույքի և եկամուտների տարեկան շարժերը, այլ նաև նրանց բոլոր շահերը՝ հակակոռուպցիոն մարմնին հնարավորություն տալով ցանկացած պահի ստուգման առարկա դարձնելու ներկայացված տեղեկատվության իսկությունը, լիարժեքությունը և ձեռնարկելու դրանից բխող ընթացակարգեր:

Ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ դատաիրավական ոլորտի բարեփոխումները գլխավոր դատախազի համոզմամբ պետք է բխեն իշխանության թևերի տարանջատման և հավասարակշռման, մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքներից և պետք է լիարժեք համապատասխանեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրավական չափանիշներին, հատկապես եվրոպական իրավունքին և ՀՀ սահմանադրությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդար դատաքննության իրավունքի իրացմանը, դատախազության կարգավիճակային և գործառույթային անկախությանը, քրեական դատարավության և քրեական նոր օրենսգրքերի ընդունման հեռանկարներին առնչվող հարցեր:

Պատվիրակության կողմից գոհունակությամբ ընդգծվել է դատախազության վերաբերյալ GRECO-ի հանձնարարականները գրեթե լիարժեքորեն կատարված լինելու հանգամանքը:

Տպել
1081 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան