Համբարձման տոնը նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ս. թ. մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա էին նաև հայաստանյան թեմի առաջնորդները, առաջնորդական տեղապահներն ու բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Սուրբ Պատարագի իր քարոզում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին` ի մասնավորի նշելով. «Համբարձման տոնը և համբարձման ավետարանական դրվագը մի շատ կարևոր պատգամ է մեզ՝ հավատարիմ մնալու Հայր Աստծո այն խոստմանը, որ  համբարձումից տասն օր հետո Հոգեգալստյան տոնին հեղվելու է ամենքիս վրա իբրև Սուրբ Հոգու շնորհ: Հայր Աստծո խոստումը Քրիստոսի Եկեղեցու հիմնադրումն էր երկրի վրա: …Եվ ուրեմն, առաքյալները շարժվում էին Քրիստոսի ոտնահետքերով, բայց շարժվում էին ոչ թե հուսահատության և տրտմության մեջ, այլ շարժվում էին, որովհետև արդեն Քրիստոսի խոստումին հավատարիմ ունեին առաքելական գիտակցություն: Նրանց համար կյանքն այլևս անապատ չէր, որտեղ անտարբերություն և հուսահատություն է միայն տիրում, նրանց համար կյանքը նաև դրախտ ու ձրի պարտեզ չէր: Կյանքը սպասում էր նրանց, որպեսզի նրանք սիրո, հույսի և հավատի հունդերը հողի մեջ դնեին և սպասեին պտղաբեր իրենց համայնքների հիմնադրմանը: Եվ, ուրեմն, տեսնում ենք, սիրելիներ, որ Քրիստոսի համբարձումը միայն նրա երկրավոր առաքելության կնիքն է և փոխանցումն այն առաքելական գիտակցության, այն խոստումի, որ Քրիստոսի գործը շարունակվելու է Նրա Սուրբ Եկեղեցու և Նրա առաքյալների միջոցով: … Քրիստոսի համբարձումից հետո է, որ ամենքս դարձանք մեկ մարմին, մեկ հոգի և մեկ միտք, մեկ` մկրտությամբ և մեկ` Տիրոջով»: Հայր Շահեն ընդգծեց, որ Փրկչի համբարձմամբ է, որ Տերը հավատացյալներին պարգևեց ամենատարբեր շնորհներ:

Պատարագիչ Հայր Սուրբը հիշեցրեց ուխտավորներին նաև, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական Աթոռը տեղափոխող հայրերը գիտակցեցին, որ, ուր Լուսավորչի տեսիլքով նոր ոտնահետք է հայտնվել Հայաստան երկրում, այնտեղ է նախամեծար Կաթողիկոսական Աթոռի վայրը: Մենք աղոթքի մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանում ենք սնիչ և դաստիարակիչ Հայաստանյայց բոլոր եկեղեցիների: Էջմիածինը միայն շենք չէ, միայն քարից կառուցված եկեղեցին չէ: Էջմիածինը Քրիստոսի ոտնահետքն է Հայաստան աշխարհում: Էջմիածինը մեր այն սրբությունն է, որը հայ ժողովրդի համար եղել է արարող միտք, բաբախող սիրտ և հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտություն», - փաստեց Շահե ծայրագույն վարդապետը՝ հավելելով, որ Համբարձման տոնի և  Կաթողիկոսական Աթոռի տեղափոխության այս երկու կարևորագույն իրադարձությունները բարի լուր են տալիս մեզ, ըստ Տիրոջ խոսքի՝ «Մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»:

Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատավոր ժողովրդին աղոթել և կրկին անգամ նորոգել հավատարմությունը Հայր Աստծու խոստումի նկատմամբ ու շարականագրի խոսքերով ասել՝ «Անշարժ պահե՛ա զԱթոռ Հայկազնեայց»:

Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու հավերժ պայծառության համար:

Տպել
1251 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի