ՄԽ համանախագահները ներկայացրել են ԼՂ խնդրի կարգավորման հստակ քայլեր. ԱԳ նախարարները կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30 տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ ՄԽ կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 27-30-ը տարածաշրջանային այց են իրականացրել, որի շրջանակում նրանք մայիսի 27-ին Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ մայիսի 30-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մայիսի 28-ին ՄԽ համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բաքվում նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, իսկ Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակը հումանիտար ոլորտում:

«Այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջազգային սահմանին, ինչպես նաև հետևել մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ու ապրիլի 15-ին Մոսկվայում  նրանց արտգործնախարարների միջև տեղի ունեցած քննարկումներին:

Ինչպես և պահանջվել էր, համանախագահները կարգավորման գործընթացի համար հետագա հստակ քայլերի առաջարկներ են ներկայացրել, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո, ինչի մասին մանրամասները կհայտարարեն համապատասխան ժամկետում:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների առնչությամբ և կոչ են արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու էսկալացիայից»,- ասվում է հայտարարության տեքստում:

Տպել
11529 դիտում

Գառնիում կստեղծվի առաջին համայնքային հրշեջ-փրկարարական ջոկատը

Թրամփը հրապարակել է Պաղեստինի նոր քարտեզն ու հակամարտության կարգավորման պլանը. Պաղեստինը դեմ է

Շիրակի մարզի ջրամբարներում քիչ ջուր կա կուտակված

Ներկա պահին Կոտայքի մարզում ամբողջական ծավալով գործում է 4 սպանդանոց

Մակրոնը մեղադրել է Էրդողանին՝ պայմանավորվածությունները խախտելու մեջ

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻ խորհրդատուներին

Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Նաղդալյան

Թավջութակահարին զինծառայությունից ազատելու համար Մանսուրյանը եւ այլ հայտնի գործիչներ երաշխավորագրեր են ներկայացրել

2020 թ. առաջին անգամ հայտարարագիր կներկայացնեն մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերը

ՀՀ 7 քաղաքացի գտնվում են Չինաստանի Հուբեի նահանգում. Ավետ Ադոնցը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունիին

JICA-ի կողմից ՀՀ-ին է նվիրաբերվել 22 հրշեջ ավտոմեքենա. դրանք կուղեւորվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզեր

Վայոց ձորում անցկացվել է զորակոչի վերջին փուլը. ՊՆ

Ահազանգ՝ զինված անձանց մասին. հրազենները թողած եւ փախած երիտասարդները ձերբակալվել են (տեսանյութ)

Հայաստանի 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը

28-ամյա երիտասարդը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել հաշիշ՝ սոցցանցերի միջոցով վաճառելու նպատակով (տեսանյութ)

2019թ. խոշոր հարկատուների կողմից եկամտահարկ վճարվել է 208 մլրդ դրամ, ինչը 20%-ով ավելի է 2018թ. համեմատությամբ. վարչապետ

Արսեն Թորոսյանը ՀՀ ԱՆ հուշամեդալով է պարգեւատրել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին

Վարոս Սիմոնյանը JETRO-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հեռանկարները

Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Տիգրան Սարգյանը ղեկավարելու է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը. ԵՏՀ