Բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» դարձավ ՀՀ չեմպիոն

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 2018-19 մրցաշրջանի չեմպիոն դարձավ «Արարատ-Արմենիան»։ Վերջին՝ 36-րդ, տուրում այս թիմին միայն հաղթանակ էր պետք, եւ կարողացավ հասնել դրան։ Մրցակցի հարկի տակ հաղթեց «Բանանցին» (1-0):

Հանդիպման միակ գնդակը խփվեց 2-րդ խաղակեսի սկզբում։ «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք ստացավ։ 52-րդ րոպեին հարվածն անվրեպ իրացրեց Անտոն Կոբյալկոն։ Այս հաղթանակով «Արարատ-Արմենիան» միավորների քանակը հասցրեց 61-ի։ 1 միավորով շրջանցեց «Փյունիկին» ու Բարձրագույն խմբում իր առաջին իսկ մրցաշրջանում դարձավ չեմպիոն։ Ինչ վերաբերում է «Բանանցին», ապա պարտությունից հետո մնաց 52 միավորով ու եզրափակեց լավագույն եռյակը: 

Առաջնության վերջին 3 տարիների չեմպիոն «Ալաշկերտը» չկարողացավ օգտվել վերջին տուրում «Բանանցի» սայթաքումից ու տեղ զբաղեցնել լավագույն եռյակում: Զուգահեռաբար ընթացող խաղում հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Լոռիին» ու 51 միավորով մնաց 4-րդ տեղում:

Այսօրվա մյուս խաղերում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվելիս 7:1 հաշվով ջախջախեց «Արարատին»: «Արցախը» տնային խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ:

2018-19 մրցաշրջանի մրցաշառային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

  Թիմ Միավոր
1 «Արարատ-Արմենիա» 61
2 «Փյունիկ» 60
3 «Բանանց» 52
4 «Ալաշկերտ» 51
5 «Լոռի» 44
6 «Գանձասար-Կապան» 38
7 «Շիրակ» 36
8 «Արցախ» 28
9 «Արարատ» 22

2019-20 մրցաշրջանում Հայաստանը Չեմպիոնների լիգայում կներկայացնի «Արարատ-Արմենիան»: Եվրոպա լիգայում հանդես կգան «Փյունիկը», «Բանանցը», ինչպես նաեւ «Ալաշկերտը» որպես գավաթակիր:

ՀՀ Բարձրագույն խմբի ավարտված մրցաշրջանում 17 գոլով լավագույն ռմբարկու դարձավ Ջոնել Դեսիրեն («Լոռի»): 2-րդ ու 3-րդ տեղերում «Արարատ-Արմենիայից» Անտոն Կոբյալկոն ու Իվայլո Դիմիտրովն են համապատասխանաբար 15 ու 10 գոլով:

Տպել
620 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան