Եթե Արցախի նախագահներն անհրաժեշտ են համարել միջնորդություն ներկայացնել, պատմության մեջ այդ քայլով մնալ, ինչո՞ւ կանխել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունում քննարկվե՞լ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Ապարանում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ մայիսի 28-ի տոնակատարություններին մասնակցելու հարցը, ասաց, որ ինքը նման քննարկման չի մասնակցել․

«Իսկ փոխվարչապետը պարտավոր է, կարծում եմ, հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Հիմա կարելի է մտածել՝ ինչո՞ւ Տիգրան Ավինյանն Աղվան Հովսեփյանի հետ.․.»,-մեկնաբանեց Միրզոյանը՝ եւ անդրադառնալով հարցին, թե ինչու միջոցառումներին հրավիրված չէին Արցախի պաշտոնյաները, ասաց, որ ինքը տոնակատարությունների կազմակերպման հետ որեւէ առնչություն չի ունեցել։

Միրզոյանը վստահեցրեց, որ Անկախության տոնակատարություններին Արցախի ղեկավարության ներկա չգտնվելը կամ ցանկացած այլ գործոն չի կարող սեպ խրել երկու պետությունների միջեւ․

«Եթե որեւէ մեկը փորձի սեպ խրել, ես դա կորակեմ ազգային դավաճանություն»,- ասաց ԱԺ նախագահը՝ չցանկանալով մեկնաբանել Արցախի գործող եւ նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար միջնորդություն ներկայացնելու հարցը․

«Մարդիկ քաղաքական գործիչներ են եւ անհրաժեշտ են համարել անել այդ քայլը, պատմության մեջ այդ քայլով մնալ։ Ինչո՞ւ փորձել կանխել», - ասաց ԱԺ նախագահը։ 

Տպել
12839 դիտում

ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումն Արգենտինայի նորանշանակ ԱԳ նախարար հետ

Կալանավորվել են զինված ավազակային հարձակումում գործած 4 անձինք՝ 2 պայմանագրային զինծառայող եւ տուժածի թոռը

Ատրճանակ, հրացաններ, փամփուշտներ․ ոստիկանությունում ապօրինի զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Երևանում և որոշ մարզերում մի քանի ժամով սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Վիլնյուսի օդանավակայանում տոնածառը զարդարել են ուղեւորներից վերցված իրերով

Խորանաշատ վանքը և կարասը՝ 2020-ի եվրոպական մշակութային ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում են

ԱՄՆ-ը արգելափակել է ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը

«Նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է». նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին

Ինչ կապ ունեն TRACECA-ն ու պանթեոնը. Բաքու մեկնած հայ պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ընթրիքի, այցելել գերեզման

Գեղարքունիքի մարզում ձմեռային զորակոչը կմենկնարկի 2019 թվականի դեկտեմբերի 16-ին

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատի է տվել վարչապետին

Իրանի խորհրդարանական ընտրություններին ավելի քան 15 հազար 500 թեկնածու է գրացվել

ԱԺ-ում քննարկվել են տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր

Գյումրիում ձերբակալվել է Շեկոյի ընկերը՝ Զոհրաբ Ե.-ն

Պետության աջակցությամբ Արամուսում հիմնովին կառուցվում է մանկապարտեզի նոր շենք. համայնքը 40 տարի մանկապարտեզ չի ունեցել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 մեղադրանք է առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփին

ՀՀ արդարադատության նախարարության ու IRZ-ի միջեւ հնարավոր է համագործակցություն անչափահասների արդարադատության ոլորտում

Ոստիկանները բացահայտել են Գյումրիում կատարված դանակահարությունը (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել ազգային հագուստը. զարդերը տրամադրել էր Սիրուշոն

Մալյանին աղբարկղը նետելը միջոցառում էր, որի նպատակը հանրային իրազեկումն էր. Դավիթ Պետրոսյան