Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը եւ Կամո Սարգսյանն ընտրվեցին ՀԾԿՀ անդամներ

Ազգային ժողովում ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրել էր 4 թեկնածու՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյան, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյան, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյան եւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման եւ մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյան:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց ընտրության արդյունքները։ Ըստ այդմ՝ Մեսրոպ Մեսրոպյանի ընտրությանը 132 պատգամավորից մասնակցել է 94-ը։ Ձայները բաշխվել են 88 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ։

Սեդա Շահինյանի ընտրությանը մասնակցել է 94 պատգամավոր, կողմ է քվեարկել 91, դեմ՝ 3 պատգամավոր։

Սերգեյ Աղինյանի ընտրությանը մասնակցել է 94 պատգամավոր, կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 4։

Կամո Սարգսյանի ընտրությանը մասնակցել է 94 պատգամավոր, կողմ է քվեարկել 87, դեմ՝ 6 պատգամավոր։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Այսպիսով՝ Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը եւ Կամո Սարգսյանն ընտրվեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ։

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի ունեցավ ապրիլի 18-ին, նախագահ ընտրվեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը:

Տպել
8134 դիտում

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները