Քոչարյանը ոչ թե պայքարում է, այլ դիմադրում. խմբագրական

Եվ այսպես, ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքին պատկանող «Կոնգրես» հյուրանոցում հանդիպել է իր աջակիցների հետ ու հետաքրքիր մտքեր հայտնել։ Մասնավորապես, հայտարարել է, թե տասը տարի առաջ կարծում էր, որ իր կյանքի հիմնական իրադարձություններն անցյալում են, եւ իրեն սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանք։ Սա շատ հետաքրքիր հոգեբանական դրվագ է։ Փաստորեն նա կարող էր տասը տարի շարունակ ասպատակել երկիրը, «անզգույշ քաշքշել» ցանկացածին, դառնալ երկրի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը, պաշտոնավարումն ավարտել տասը մարդու սպանությամբ ավարտված բախումներով ու «շատ հանգիստ, կանխատեսելի» ձեւով վայելել կյանքը։ Եվ այդպես էլ անում էր։ Պարզապես «խիյարը թարս բուսնեց», երկրում հեղափոխություն եղավ, ինքն էլ «շատ կանխատեսելի ձեւով» հայտնվեց անազատության մեջ։ Ու դա, իր իսկ խոսքերով, պայքարելու «շատ լուրջ ու նոր» շարժառիթ դարձավ։ Այսինքն՝ եթե իրեն ձեռք չտային, քրեական գործով որպես մեղադրյալ չներգրավեին ու հանգիստ թողնեին, ինքը «կանխատեսելի ձեւով» վայելելու էր կյանքը։ Ի՛նքն է ասում։ Եզրակացությունը միակն է՝ նա ակտիվ քաղաքականություն է վերադարձել բացառապես անձնական դրդապատճառներով։

Հիմա՝ աջակիցների մասին։ Քոչարյանն իր ուրախությունն է հայտնել, որ միայնակ չի պայքարելու, եւ շնորհակալություն է հայտնել աջակիցներին, պարզապես մոռացել է նշել, թե հանուն ինչի է լինելու այդ համատեղ պայքարը։ Մինչդեռ սա ամենակարեւոր հարցն է։ Վերջին հաշվով՝ նրա կողմնակիցները պիտի իմանան, թե հանուն ինչի է պայքարում «շեֆը»։ Գուցե նպատակն այնքան ազնիվ է, որ ազգովի՞ ենք միանում։ Բայց՝ չէ․ նպատակների մասին խոսք չկա։ Մնում է միայն ենթադրություններ անել։

Գուցե պայքարում է հանուն Արցախի՞։ Բայց դրա համար նա կարող էր քաղաքական գործունեություն ծավալել Արցախում (եթե «երեսատեղ ունենար») կամ գոնե իր նյութական կարողությունների մի փոքր մասով ներդրումներ աներ այնտեղ, մինչդեռ պաշտոնանկությունից հետո նա այնտեղ միայն որսի էր գնում։ Գուցե պայքարում է հանուն Հայաստանի եւ Արցախի միասնությա՞ն։ Բայց որեւէ մեկն այնքան վնաս չի հասցրել այդ միասնությանը, որքան նա։ Կամ գուցե ցանկանում է վերադարձնել իշխանությունը, որպեսզի կարգուկանոն հաստատի երկրում, արմատախիլ անի կոռուպցիան, ամրապնդի ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, տնտեսական ազնիվ մրցակցություն երաշխավորի, անկախ դատական համակարգ ձեւավորի․․․ Բայց նրա նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունեցել, Քոչարյանն էլ այն մարդը չէ, որ անազատության մեջ կամ որսի ժամանակ՝ դադարների պահին, «անգլերեն լեզվով մի գիրք կարդա» ու վերանայի կյանքի նկատմամբ իր մոտեցումները։ Իսկ գուցե Քոչարյանը պայքարում է հանուն ընտանեկան բիզնեսների բարգավաճմա՞ն (որպեսզի, ասենք, Հայաստանի ոչ թե 200, այլ 100 ամենահարուստ ընտանիքների ցանկում հայտնվի)։ Սրանում ոչ մի քննադատելի բան չկա, նորմալ ցանկություն է։ Պարզապես անհասկանալի է մնում, թե աջակից ակտիվիստնե՞րն ինչ կապ ունեն դրա հետ։

Հնարավոր է՝ Քոչարյանի նպատակը կուսակցություն հիմնելն ու հաջորդ ընտրություններին մասնակցելն է, բայց կուսակցություն հիմնելը ոչ թե նպատակ է, այլ նպատակին հասնելու միջոց, իսկ մենք նպատակի մասին ենք խոսում։ Ո՞րն է նպատակը։

Ստացվում է, որ միակ նպատակն արդարադատությունից խուսափելն ու «կանխատեսելի, հանգիստ կյանք» վայելելն է։ Հետեւաբար՝ նրա աջակիցները պիտի լինեն միայն «պայմանագրային հիմունքներով» այդ աջակցությունը ցուցաբերողներն ու իրավապաշտպանները։ Եվ մեծ հաշվով՝ հենց այդպես էլ կա։ Իսկ եթե կան նաեւ այլ համակիրներ (վստահաբար՝ կան), նրանց խորհուրդ կտանք պարզապես ճշտել, թե կոնկրետ ինչի համար է պայքարում Քոչարյանը, եւ միայն դրանից հետո միանալ այդ պայքարին։

Տպել
11447 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով