Դատավորներն ի՞նչ խնդիր ունեն, որ հարցնեն՝ այս գույքը որտեղի՞ց քեզ. ԿԳ նախարարը՝ վեթինգի մասին

Բացի դատավորներից, վեթինգ պետք է կիրառվի ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկա նախարարների դեպքում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«2-3 տարի առաջ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսեց, որ պետք է յուրաքանչյուրի՝ պաշտոնյա եղած ժամանակ ձեռքբերվածը ստուգվի: Ես այդ տարբերակին էլ դեմ չեմ: Ինքս դեմ չեմ անցնելու այդ զտմամբ: Ես պետական պաշտոնյա չեմ եղել եւ այն, ինչը որ վաստակել եմ՝ վաստակել եմ 99 տոկոսով ԵՊՀ-ում աշխատելով»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի խոսքով՝ դատավորների նկատմամբ վեթինգի կիրառումը կարող է իսկապես զտել, մաքրել դատաիրավական համակարգը:

«Հիմա տեսնում եք՝ մամուլում հրապարակվում են բազմաթիվ նյութեր, որտեղ հստակ երեւում է, որ իքս դատավորն ինչ-որ մի ժամկետում հանկարծ մի քանի տասնյակ միլիոնի նվիրատվություն է ստանում, կարողանում է փոխառություններ տալ, գույքի քանակն է ավելանում: Պետք է հասկանալ՝ որտեղի՞ց դա: Ուղղակի խնդիրն այն է, որ համատարած անվստահություն կա համակարգի նկատմամբ: Դատավորները, ովքեր արդար են, ազնիվ են եւ իրենց քրտինքով են այդ գույքը վաստակել, պետք է որ խնդիր չունենան»,- ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե որոշ դատավորներ ստորացուցիչ էին որակում վեթինգով անցնելը, նախարարը արձագանքեց. «Եթե ես, որպես նախարար, կամ ցանկացած պաշտոնյա՝ մեր կառավարությունում խնդիր չունի դրանով անցնելու, իրենք ի՞նչ խնդիր ունեն, որ հարցնեն՝ այս գույքը որտեղի՞ց քեզ: Ստորացուցիչ չի դա, ուրեմն, այդ դեպքում վախենալու բան ունեն»:

Տպել
6456 դիտում

Հրդեհ Հովտաշեն գյուղում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը, «դատարկված» սուպերմարկետներն ու դեղատները

Վիրուսին ձեռ չի տալիս, որ սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Տավուշի մարզպետարանը եւ Teach For Armenia կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

Արտաշատի ԲԿ-ում ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է. 46-ամյա տղամարդուն դանակահարել է 39-ամյա եղբայրը

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Գյումրի է վերադարձել հետախուզման մեջ գտնվող Վերա Ա.-ն. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 119-րդ (Խոշտանգումը) և 133-րդ հոդվածներով

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել