ՄԻԵԴ-ը կրկին դատապարտել է Ադրբեջանին` Իլգար Մամեդովին բազմամյա ազատազրկման դատապարտելու համար

30/05/2019 schedule14:10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կրկին դատապարտել է Ադրբեջանին՝ հայտնի իրավապաշտպան և ընդդիմադիր Իլգար Մամեդովին բազմամյա ազատազրկման դատապարտելու համար:

Բաքվի կառավարությունը պահում էր ակտիվիստին բանտում, չնայած ՄԻԵԴ-ը դեռևս 2014-ին Մամեդովի գործը քաղաքականապես մոտիվացված էր համարել: Մայիսի 29-ին ՄԻԵԴ Մեծ պալատի 17 դատավոր միաձայն մեղավոր է ճամնաչել Ադրբեջանի իշխանություններին մարդու իրավունքների ոլորտում միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ ՄԻԵԴ որոշման, Ադրբեջանը խախտել է ՄԻԵԴ 46-րդ հոդվածը, որը պարտավորեցնում է ԵԽ անդամ պետություններին կատարել Ստրասբուրգի դատարանի որոշումները: Դատարանը նոր հետաքննություն է նախաձեռնել այդ գործով: Հաջորդ շաբաթ ԵԽ Նախարարների կոմիտեն նիստի շրջանակում մտադիր է դիտարկել Ադրբեջանի հանդեպ այլ միջոցների կիրառումը, գրում է Պանարմենիանը:

Իլգար Մամեդովը «Հանրապետական այլընտրանք» շարժման առաջնորդն է, նա մտադիր էր մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին, սակայն ձերբակալվեց փետրվարի 4-ին: 2014-ի մարտին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման զանգվածային բռնություն բորբոքելու մեղադրանքով: Նույն տարում ՄԻԵԴ-ը որոշեց, որ Մամեդովի գործը ոչ մի իրավական հիմք չունի: 2014-ի դեկտեմբերի 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջեց անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին, սակայն այդ պահանջն այդպես էլ չկատարվեց:

Մամեդովն ազատ է արձակվել 2018-ի օգոստոսին: Սակայն, ազատազրկման մնացած ժամկետը փոխարինվել է 2-ամյա պայմանական ազատազրկմամբ, բացի այդ, նրան արգելվել է հեռանալ երկրից: Եվրոպայի խորհուրդը պահանջում է Մամեդովի լիակատար ազատությունը:

Տպել
291 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա