Պետք չէ զլանալ, համագործակցելով ԶԼՄ-ների հետ՝ փոփոխությունները ներկայացրեք հանրությանը. վարչապետ

Այսօր կառավարության որոշմամբ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով հնարավորություն տրվեց պետբուջեի հաշվին 30 միավորից ավելի բարձր անապահովության շեմ ունեցող շուրջ 200 հազար քաղաքացիների դեղորայք հատկացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց համագործակցել ԶԼՄ-ների հետ։

«Պետք չէ զլանալ, համագործակցելով ԶԼՄ-ների հետ՝ փոփոխությունները ներկայացրեք հանրությանը, որովհետեւ ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք բազմաթիվ որոշումեր ենք կայացրել ու դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու», - ասաց վարչապետը։

Վարչապետն ընդգծեց՝ խնդիր է առաջադրում, որ կատարված աշխատանքները կոնկրետ ու լայնամասշտաբ, պատշաճ ծավալներով լուսաբանվեն։

«Ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա, ոչ միայն պարծենալու առումով, պարծենալու խնդիր դրված չէ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի։ Շատ կարեւոր է, որովհետեւ շատ դեպքերում ինչ-որ տեղում ինչ-որ կոռուպցիոն դրսեւորումներ են ի հայտ գալիս ու պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիները երբեմն տեղյակ չեն լինում, որ, օրինակ, այդ դեղամիջոցը պետությունն իրենց հատկացրել է անվճար եւ հետեւաբար այստեղ շատ մեխանիզմներ են աշխատում, որոնք ոչ միայն ստվերում են կառավարության աշխատանքն, այլեւ մարդկանց զրկում են իրենց իրավունքներն իմանալու այդ կարեւոր հնարավորությունից: Նախարարությունների հասարակությունների հետ կապերի բաժինները եւ կառավարության համապատասխան վարչությունը պետք է համակարգված աշխատանք տանի եւ այս բոլոր որոշումները պետք է ամենայն մանրամասնությամբ լուսաբանվեն: Որ այդ 200 հազար քաղաքացին իմանա՝ ինքն ուր պետք է գնա, ինչ դեղեր են մտնում սրա մեջ, որ հիվանդություններն են մտնում դրա հետ, ինքը որ պարագայում, երբ եւ ում պետք է դիմի: Դիմելիս ինչ թուղթ պետք է ունենա կամ պետք է ունենա, թե՝ ոչ»,- նշեց ՀՀ վարչապետը։

Տպել
14369 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի