Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական եւ լավատեսական դինամիկայով. վարչապետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ազգային վիճակագրական ծառայության մայիսի 27-ին հրապարակած ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին:

«Պետք է արձանագրել, որ առաջին 4 ամսվա տվյալներով Հայաստանում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական եւ լավատեսական դինամիկայով: Ըստ հրապարակված տվյալների ապրիլինի մենք ունենք 9.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ եւ եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ, համախառն ներքին արդյունքի 7.1 տոկոս աճ: Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն եւ մեր խնդիրն է հասցեական՝ ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այս լավ տրամադրությունը ու ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել: Ես ուզում եմ մի քանի կարեւոր ցուցանիշներ ընգծել: Մասնավորապես արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 13.2 տոկոսով, շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է քան մենք ցանկանում էինք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան: Ինչու եմ համոզված, որովհետեւ հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքի: Մենք հիմա կարծում եմ ճիշտ քաղաքականություն ենք վարում, երբ որ շինարարական նախագծերը կամ հիփոթեքային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի եւ կոնկրետ ծրագրի հետ: Այսինքն մենք շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում եւ բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց համոզված եմ, որ շինարարության ոլորտում ակտիվությունը շատ ավելի շոշափելի կլինի: Չնայած առաջին եռամսյակում այդ շոշափելի տեղաշարժերը մենք այնուամենայնիվ որոշակի տեսել ենք:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալն ավելացել է 16.2 տոկոսով: Անկեղծ ասած այս ցուցանիշների մեջ ամենաուրախալի ցուցանիշներից մեկը արտահանման ծավալների աճն էր: 1 ամիս առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք ինձ մոտ՝ արտահանման իրավիճակի հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային: Մանրամասն քննարկեցինք իրավիճակը եւ ուրախ եմ, որ ապրիլին արդեն 9.9 տոկոսի աճ ենք մենք արձանագրել: Նաեւ միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի որոշակի դրական դինամիկա ունենք: Եւ կարծում եմ այս դինամիկան առաջիկայում սպասվող եւ կանխատեսվող՝ այսինքն հայտարարված որոշումների համատեքստում ավելի դրական կդառնա: Մենք հույս ունենք նաեւ, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում աշխատավարձի աճի դինամիկան կնկատվի ավելի շոշափելի նաեւ մասնավոր հատվածում ու սա պետք է առաջիկա ժամանակաշրջանի համար լինի մեր առանցքային խնդիրներից մեկը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեց, թե ի՞նչ մեկնաբանություններ ունի այս ամենի կապակցությամբ:

Խաչատրյանն ասաց, որ ՊԵԿ-ի հետ օպերատիվ՝ ամենօրյա սկզբունքով հետեւում են այն թվերին, որոնք առկա են. «9.9 տոկոս արտահանման ապրանքների ընդհանուր աճը հնարավոր է, որ առաջիկայում մի փոքր բարելավում ունենա: Ընդ որում սա սովորաբար տեղի ունեցող պրակտիկա է, երբ որ ավելի ուշ հասած որոշակի տեղեկություններով ամփոփումներ են տեղի ունենում: Ըստ ՊԵԿ-ի տվյալների արտահանումը ապրիլ ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնիսկ 14.7 տոկոսով է աճել ոչ թե 9.9 տոկոսով: Ապրիլ ամսվա տվյալներով՝ նախորդ ապրիլի համեմատ «Արմենալը» արտահանումը 44 տոկոսով աճել է: Ծխախոտի արտահանումը նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է 60 տոկոսով: Ոսկերչական արտադրանքը առաջին 4 ամիսներին 68 տոկոսով ավելի շատ է արտադրվել քան նախորդ տարի: Շոկոլադի արտահանումը նախորդ տարվա նույն ժամենակահատվածի նկատմամբ բարելավում ունի 34 տոկոսով»:

Տպել
14643 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են