Բողոքի ակցիա Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում. գործը հասավ ՄԻՊ

29/05/2019 schedule20:45

Գյումրիում հիմնադրված «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները մի քանի օր բողոքելուց հետո այսօր լքել են աշխատավայրը: Տարածքի հսկիչն ասացԯ ժամը 15:00-ին բոլորը գնացել են եւ էլ չեն գալու: «Մեկ էլ որոշել են վերադառնալ երկուշաբթի: Աշխատավարձերի հետ կապված խնդի՞րն է պատճառը, ՀԺ-ի հարցին, հսկիչն ասաց՝ այո: Մինչեւ երկուշաբթի պիտի պարզեն իրանց էդ հարցերը, իսկ Դուք էլ առաջ մի գնացեք, ըսիգ  չաստնի տարածք է, տերը չի ուզե, որ հայաթը նկարեք»:

Շվեյցարահայ գործարար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշն այս ֆաբրիկան Գյումրիում հիմնել է 2015 թվականին եւ խոստացել, որ 1 տարում 300, այնուհետեւ 500, հետո մինչեւ 1000 աշխատատեղ էր  բացելու: Ներկա պահին ֆաբրիկան գործում է 150 աշխատատեղով, պաշտոնական բացումն էլ եղավ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Բացման օրվանից այս ֆաբրիկայում աշխատող բանվորները դժգոհ են իրենց աշխատանքի ծավալից եւ վարձատրությունից:  Այս ամիս «Սասստեքս»-ի կարող բանվորուհիները գումարը ստացել են առձեռն, իրենց բանկային քարտերին փոխանցում չի եղել: Տարբեր գումարներ են ստացել՝ 20.000, 23.000 եւ այլն: Այսինքն, ֆիքսված 55.000 դրամը չեն ստացել:Բանվորուհիներն ասում ենԯ իրենց ամբողջ աշխատավարձը չեն վճարել՝ պատճառաբանելով, որ աշխատանքը կատարված է թերի եւ խոտանով: «Կսեն բռակ է, բայց մենք գիտենք, որ ըդպես չէ, որ բռակ էղնիր, Հայաստանից չէին էլ տանի: Հետո էլ որի բռակ էր, թող էդ ժամանակ ըսեին: Մենակ ժամերով կաշխատցնեն, ավել գործ էլ որ էնես, նույն փողը կստանաս, գուզե շաբաթ գաս, գուզե կիրակի, հաշիվ չէ: Արդեն անհնար է: Բանըմ էլ որ կսես, կսենԯ ահան դուռը, թող գնա, էնքան մարդ կա, որ յալվար է, դու չեղնիս, ուրիշն էղնի»:Աշխատավարձից բացի նաեւ ֆաբրիկայում խնդիրներ կանԯ կապված օդափոխության, ճաշարանի բացակայության, աշխատակիցների պարբերաբար ուշաթափությունների հետ: Այս մասին ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն արդեն գրավոր դիմել է ՄԻՊ Արման Թաթոյանին՝ տեղեկացնելով, որ իրեն եւս հասել է տեղեկություն այն մասին, որ «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատակիցները պարբերաբար ուշաթափվում են, նաեւ շտապօգնություն է հրավիրվում: Հերթական դեպքի ժամանակ Սոֆիա Հովսեփյանը զանգել է Շիրակի մարզպետարանի Առողջապահության վարչության պատասխանատուին: Վերջինս Գյումրու շտապբուժօգնությունից ճշտել եւ իմացել է, որ իսկապես Սասստեքսում եղել է ինքնազգացողության վատացում, բայց իրականությանը չի համապատասխանում այն, որ ուշաթափությունները պարբերաբար բնույթ ունեն: Պատգամավորը Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է ուշադրության արժանացնել սույն իրավիճակն ու պարզել իրականությունը:

Տպել
3193 դիտում

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ