Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիք չէ․ Արարատ Միրզոյան

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը որեւէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիք չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Վստահաբար կարող ենք պնդել, որ սա գործիք չէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։ Ես կարող եմ ասել, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, որոնց հանրությունը պետք է տեղյակ լինեն, եւ այստեղ պատգամավորները պետք է կարողանան քննել, պարզել եւ իրենք էլ տեղեկանան»,- ասաց Միրզոյանը։

Պնդումներին, թե քաղաքական նպատակներ է հետապնդում քննիչ հանձնաժողովը, Արարատ Միրզոյանն ասաց. «Ազգային ժողովը քաղաքական մարմին է, եւ այստեղ քաղաքական ուժեր են ներկայացված։ Իհարկե այստեղ որեւէ որոշում քաղաքական է եւ որեւէ վերաբերմունք քաղաքական է, սակայն պետք է հասկանանք՝ դուք քաղաքական ասելով՝ ինչ եք ենթադրում, եթե ինտրիգային, անդրկուլիսյան կոնֆիգուրացիաների կոնտեքստում եք տեսնում, հանձնաժողովն այլ բան է»։

Միրզոյանն ասաց, որ չեն կարող կանխորոշվել քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները. «Կլինեն աշխատանքները, ընթացքում այնպիսի մանրամասներ եւ նրբերանգներ կարող են բացահայտվել, որ․․․եւ ըստ այդմ կլինեն հետեւանքները»։

Տպել
9533 դիտում

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն