Երեւանն ավելի կարեւոր ֆունկցիա ունի՝ ամեն կերպ աջակցել նորմալ ընտրությունների անցկացմանը. Խանումյան

Արցախի քաղաքական եւ հասարակական ուժերը երեկ տարածած հայտարարությունով տեղեկացրել էին «Միացում» միավորումը ստեղծելու մասին: Հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ Արցախի մի շարք քաղաքական եւ հասարակական ուժեր օրենքի խախտմամբ ծավալել են ակտիվ նախընտրական արշավ՝ պաշտոնական մեկնարկից շատ ավելի վաղ։ Ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ ապակայունության եւ պառակտման նպատակ հետապնդող քայլեր: Դրանից բացի սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե հնարավոր է Ռոբերտ Քոչարյանը նույնպես ցանկություն ունենա մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին: Չնայած գործող Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս Քոչարյանին:

«Մենք միշտ ունեցել ենք մեր հստակ գիծը եւ նպատակ չունենք այդ գծից շեղվելու»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր՝ «Ազգային վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը:

- Պարոն Խանումյան, Արցախում մի շարք ուժերի նախաձեռնությամբ ստեղծվել է «Միացում» շարժումը: Նրանց հայտարարության մեջ նշված է, որ Արցախի իշխանությունները կանգնած են հասարակական գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու շեմին: Ի՞նչ պրոցեսներ են ընթանում եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ձեր ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

- Մենք այդ մասին ասում էինք անցյալ տարի: Անցյալ տարի առաջարկում էինք, որպեսզի Բակո Սահակյանը փոխարինվի քաղաքականապես չեզոք նախագահովԯ ժամանակավոր, որը կընտրեր խորհրդարանը մինչեւ 2020 թվականի ընտրությունները, որպեսզի այդ չեզոք եւ ընտրություններում որեւէ շահագրգռվածություն չունեցող անձը կարողանար ապահովել առավելագույնս նորմալ ընտրություններ: Ցավոք սրտի, այդ գործընթացները, որոնք նաեւ փողոցային պայքարի միջոցով եղան, ինչպես նաեւ քաղաքական ուժերի բանակցությունների միջոցով, հաջողության չհասան: Իշխանության մնաց Բակո Սահակյանը եւ ունենք այն, ինչ ունենք այսօր:

- Հնարավո՞ր է ձեր կուսակցությունն էլ միանա այդ շարժմանը:

- Տեսնենք՝ շարժումն ինչ է դառնում: Հայաստանին միացման գաղափարը մեր ծրագրում կա: Այն գործընթացը, որն իրենք են առաջարկում, մենք դեռ 1 տարի առաջ էինք առաջարկում: Հետո էլ շատ վստահ չեմ, որ այդ ուժերը միացած են տարբեր հարցերի շուրջ: Նայելով ուժերի ցուցակը՝ այդպիսի վստահություն մոտս չկա: Դրա համար պետք է հասկանանք, նոր անենք: Օրինակ, սահմանադրական փոփոխությունների ժամանակ մեր կուսակցությունն է միայն դեմ քարոզել, երբ մեկ անձի իշխանության վերարտադրության հարց էր Արցախում: Մենք միշտ ունեցել ենք մեր հստակ գիծը եւ նպատակ չունենք այդ գծից շեղվելու:

- Սոցցանցերում շրջանառվում է, թե Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է Արցախի նախագահական ընտրություններին մասնակցի: Հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք դա:

- Այսօր Արցախում կա Սահմանադրության փոփոխության հարց: Կա քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակն է՝ հնարավորություն տալ Սահմանադրությամբ ոչ միայն արցախյան գրանցում ունեցող մարդկանց առաջադրվելու, այլեւ ՀՀ գրանցում ունեցողներին: Եթե փոփոխությունը լինի՝ ՀՀ ցանկացած քաղաքացի, անկախ գրանցման վայրից, կարող է առաջադրվել: Եթե այդ փոփոխությունը չլինի՝ ոչ Քոչարյանը, ոչ էլ այլ արցախյան գրանցում չունեցող մարդ չի կարող առաջադրվել: Հետեւաբար՝ տեսականորեն դա հնարավոր է, բայց բավականին բարդ ու երկարատեւ գործընթաց է:

- Բայց, եթե այդ գործընթացը տեղի ունենա, արցախցին իր քվեն կտա՞ Ռոբերտ Քոչարյանին:

- Միանշանակ դժվար է ասել, որովհետեւ որեւէ սոցիոլոգիական հարցում այդ առումով չկա ձեռքիս տակ եւ ես նույնպես նմանատիպ հարցումներ չեմ արել, որպեսզի կարողանամ ձեր հարցին պատասխանել: Կարծում եմ, ընտրապայքարը կգնա Արցախում բոլորին հայտնի քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ: Ես չեմ կարծում, որ այլ գործիչներ այս պայքարին կմիանան:

- Ինչպե՞ս է ձեր ղեկավարած կուսակցությունը պատրաստվում գալիք ընտրություններին: Կողմնորոշվե՞լ եք նախագահի թեկնածու առաջադրելու հարցում:

- Մենք մարտին տեղի ունեցած համագումարում արդեն հայտարարել ենք, որ խորհրդարանական ընտրություններին գնալու ենք առանձին ցուցակով եւ նախագահի առանձին թեկնածու ենք առաջադրելու: Թեկնածուի մասին ավելի հստակ հավանաբար հոկտեմբերին կհայտարարենք:

- Այսինքն, դեռ չե՞ք կողմնորոշվել, թե ով է լինելու ձեր թեկնածուն:

- Կուսակցությունում քննարկումներ են ընթանում, մեզ համար ուրվագծված է թեկնածուի պատկերը, դա հստակ հոկտեմբերին կհայտարարվի:

- Վերջին շրջանում որոշ շրջանակների կողմից տարանջատում է լինում արցախցի-հայաստանցի, անգամ Արցախում կար պետական պաշտոն զբաղեցնող մարդ, որը նմանատիպ գրառումներով էր հանդես գալիս: Արցախում եւ Արցախի խորհրդարանում նմանատիպ հարցերին ինչպե՞ս են վերաբերվում:

- Կարծում եմ՝ այդ տարանջատումը քաղքենիական մակարդակի վրա է: Քաղքենի մակարդակ ունեցող որոշ գործիչներ կամ օգտատերեր են փորձում այդ տարանջատումը մտցնել: Կարծում եմ՝ իրականում նման տարանջատում գոյություն չունի:

- Արցախում կա՞ն ուժեր, որոնք այդքան էլ հակված չեն Արցախի միացմանը Հայաստանին:

- Միգուցե եւ լինեն, բայց չեմ կարծում, որ նրանց տեսակարար կշիռը մեծ է:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կոչ արեց Արցախի ժողովրդին՝ աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Կհետեւե՞ն արցախցիներն այդ կոչին:

- Կարծում եմ՝ դա կարեւոր կոչ է եւ կարծում եմ՝ կհետեւեն: Կտեսնենք՝ ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, Երեւանն ավելի կարեւոր ֆունկցիա ունի՝ ամեն կերպ աջակցել նորմալ ընտրությունների անցկացմանը, հաշվի առնելով, որ այսօրվանից արդեն այդ ընտրությունները կասկածի տակ են, որովհետեւ ընտրություններ կազմակերպով՝ ուժերը կամ իշխանությունները հակված չեն նորմալ ընտրություններ կազմակերպելու: Կան ուժեր, որոնք հսկայական ռեսուրսներ են ծախսում, փորձում են ամեն կերպ կաշառել ընտրողներին: Այդ գործընթացը վտանգի տակ է եւ Երեւանը ճիշտ կաներ, որ աջակցեր Արցախում հասարակության ուժեղացմանը ու տարբեր գործիքներով նորմալ ընտրություններ անցկացնելուն:

Տպել
2829 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին