Ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը դեմ չէ արտաշիրինմանը. հայրը ասաց, որ որդուն սպանել են Սերժ Սարգսյանի հրամանով

ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, պնդում է, որ որդուն սպանել են ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամները, այլ ոստիկանները:

Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից դատարան էր ներկայացվել փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից գլխավոր դատախազին ուղղված դիմումը, որին կցված էր սույն գործով տուժող, ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր` Վահրամ Տեփանոսյանի կողմից որոշակի փաստերի մասին տեղեկություններ պարունակող լազերային սկավառակ: Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել նշված լազերային սկավառակը գործին կցելու եւ հետազոտելու վերաբերյալ: Դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ հետազոտել այդ սկավառակները:

Վահրամ Տեփանոսյանի կողմից ներկայացված սկավառակներում առկա տեղեկությունները ըստ էության նոր չէին, դրանցում Տեփանոսյանի հետ լրագրողների հարցուպատասխաններն էին, որտեղ Տեփանոսյանը պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները: Դրանից հետո դատարանը որոշել էր Վահրամ Տեփանոսյանին որպես վկա հրավիրել դատարան:

Այսօր Տեփանոսյանը նույնը պնդեց, սակայն կոնկրետ ապացույցներ դատարանին չներկայացրեց:

Նա պատմեց, որ դեպքի օրը՝ 2016 թ. հուլիսի 30-ին, իրեն է զանգահարել հարսը, որը խուճապի մեջ է եղել եւ հայտնել, որ ամուսնու՝ Յուրի Տեփանոսյանի վրա կրակել են: «Մեքենայով գնացինք դեպքի վայր, Պավլիկին, նրա տղուն, «Սասնա ծռերին» տվել եմ ամենավերջին հայհոյանքները: Մի լավ ոստիկան՝ ավագ լեյտենանտ էր, թե՝ կապիտան, մոտեցավ, ասաց՝ հարգելիս, մի հայհոյի՝ քո տղուն իրենք չեն խփել, ասեցի՝ ոնց թե, ասաց՝ Սերժի հրամանն են կատարել, ասացի՝ ոնց թե, Սերժն այստեղ ի՞նչ կապ ունի, ասեցի՝ ո՞ւր ա տղես, ուզում եմ տղուս տեսնեմ, ասաց՝ տղադ կողքից վիրավոր ա, տարել են հիվանդանոց: Գնացի հիվանդանոց, էնտեղ ասացին, որ ոստիկանները էրեխուդ գլուխը կերան»,–պատմեց նա։

Վերջինս ասաց, որ որդու հոգեհանգստի օրը բերել են տեսախցիկներ տեղադրել. «Հոգեհանգստի ժամանակ բերել էին, կամերաներ էին շարել, որ Գասպարյան Վովան պիտի գար իրա շքախմբով, Վիտալի Բալասանյանը պիտի գար... Վռոդի ցարի բոգերն են: Թաղման օրն էլ մեր տուն եկավ նաեւ Գուրգեն Գրիգորյանը՝ տղուս հրամանատարը, հարսս ասաց՝ էս էիր ուզու՞մ, մարդուս գլուխը կերար, հանգստացա՞ր, ուզածդ էս էր: Երանոսյան գեներալն էր ընդեղ՝ ասաց՝ էս ի՞նչ էս արել էս օջախում, որ կինը տենց վրդովված է: Ես դուրս եկա, հետո ավելի ուշ դուրս եկավ Երանոսյան Լեւոնը ու սկսեց Գուգոյին հայհոյել, ասեց՝ խի սենց տղուն էլ ես ժերտվա տալի՞ս: Դե եթե Գուգոյի մատը խառը չէր, թող ասեր՝ «Սասնա ծռերը» խփել են, իմ վրա խի՞ ես ջարդում»,–հայտարարեց նա։ Վահրամ Տեփանոսյանը հայտարարեց, որ իր որդու ուղղությամբ երկու կրակոց է արձակվել, մոտ տարածությունից՝ «Մակարով» տեսակի ատրճանակից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը վկայից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմնավորում ունի՝ պնդելու, որ որդուն մոտիկից են կրակել։ «Որսորդներ կան, փորձագետներ, որոնք ասում են»,–ասաց նա՝ նշելով, որ իրավապահները պետք է սրան–նրան տանեն ԿԳԲ–ի պադվալ եւ այդ հարցը պարզեն։ Մեղադրող դատախազների հարցին՝ թե ի վերջո ով է ասել, որ իր որդուն ոստիկաններն են սպանել, վկան ասաց՝ չգիտի։ «Սերժին պետք էր զոհ, կանչեց Վովային, Գուգոն էլ, որպես վատ ոստիկանի, տղուս էր ասել»,–ասաց նա։ Մարդ կա՝ ասաց, Գուգոն ասել ա, իմ տղերքից ում ուզում եք խփեք, Գուգոն շեշտել ա, որ բոլորին խփեք, իմ տղու գլուխը Գուգոն ա կերել»,–հայտարարեց նա՝ նկատի ունենալով Յուրի Տեփանոսյանի անմիջական հրամանատար Գուրգեն Գրիգորյանին։

Մեղադրող դատախազներից Արամ Արամյանը հայտարարեց, որ վկան չի տիարապետում գործի փաստական տվյալներին. «Ձեզ մի անձ է իրավաբանական օգնություն ցույց տալիս, խոսքը փաստաբան Արայիկ Պապիկյանի մասին է,-հեղ.), որը քաջ տիրապետում է քրեական գործի նյութերին, հարցին՝ ձեզ ինչ–որ մեկը փորձե՞լ է կեղծ տվյալներ տրամադրելով մոլորության մեջ գցել, Տեփանոսյանը պատասխանեց. «Ես իմ սեփական խելքը ունեմ: Պավել Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ կողմ կլինե՞ք, եթե որդու դիակի արտաշիրիմում անեն եւ նոր փորձաքննություն նշանակեն, Տեփանոսյանը դրական պատասխանտվեց. «Հա բա, իհարկե, որ հանկարծ չուզենան բացահայտել, պիտի մարդ բերեմ դրսից՝ Եվրադատարանից, որ գլխին դիպած գյուլլեն ասի՝ ինչ տրամաչափի է, միանշանակ՝ այո»,-ասաց նա։

ՊՊԾ գնդի գրավան օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի մայրը՝ Աշխեն Տեփանոսյանը, եւս պնդում է, որ որդուն ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն են սպանել, այլ՝ ոստիկանները: Վերջինս այսօր առաջին անգամ էր եկել դատարան, սակայն հնարավորություն չունեցավ հետեւլ դատական նիստի ընթացքին, քանի որ այն արդեն մի քանի ամիս է՝ դռնփակ է քննվում:

Մե հարցին, թե ի՞նչ ապացույցներ ունի՝ պնդելու, որ ոստիկաններն են սպանել որդուն, Աշխեն Տեփանոսյանը պատասխանեց. «Ամբողջ ժողովուրդն է խոսում, ես որտեղ գնում եմ, բոլորն իմանալով, որ ես զոհված ոստիկանի մայրն եմ, ասում են՝ գիտեք, որ ձեր տղուն ոչ թե «Սասնա ծռերն» են սպանել, այլ ոստիկանները, էլ դրանից ավել ի՞նչ ապացույց ասեմ ես: Ես ո՞նց կարող եմ ամեն մարդու անուն հատիկ-հատիկ ձեզ ներկայացնեմ»,-ասաց նա:

Հարցին, թե ձեր ամուսինը պատմե՞լ է՝ ով է իրեն հայտնել, որ Սերժ Սարգսյանի հրամանով են իր որդուն սպանել, Տեփանոսյանը պատասխանեց. «Ես դա հիմա ձեզ ասել չեմ կարող, ժամանակը կգա՝ դա էլ կիմանաք, ես չեմ ուզում խառնվեմ իմ ամուսնու ոչ մի դատական գործերին, թող ինքը ամեն ինչ ձեզ կասի, երբ որ ժամանակը կգա»:

Մեր հարցին՝ արդյոք ոդին իր անմիջական հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ նախկինում խնդիրներ ունեցել է, տիկին Տեփանոսյանը դրական պատասխան տվեց.

«Ես չեմ ուզում հիմա պատմեմ՝ ինչ է եղել, որովհետեւ դա կարեւոր էլ չի, բայց որ նրանք միշտ իրար հետ խնդիրներ են ունեցել ու մեծ խնդիրներ, փաստ է: Իսկ երբ իմ հարսը կանգնեց՝ ասեց, որ քավոր պետք է լիներ, դա աբսուրդ ա»:

Հարցին՝ ներկայումս ի՞նչ հարաբերություններ ունի «Սասնա ծռերի» հետ, Աշխեն Տեփանոսյանը ասաց.

«Ես հիմա «Սասնա ծռերին» ատում եմ, որովհետեւ իրենք պատճառ դարձան իմ էրեխու սպանությանը, իմ էրեխեն արձակուրդի մեջ իր համար իր տանը վայելում էր, իրենք պատճառ դարձան: Ուղղակի ես չեմ հավատում, որ իրենք են սպանել ու չեմ հավատա կյանքում ու կպազրվի երեւի, եթե արդարություն կա էս երկրում»,- վրդովված ասաց Տեփանոսյանը:

Դիտարկմանը՝ միայն այն հանգամանքը, որ որդին լավ հարաբերություներ չի ունեցել հրամանատարի հետ՝ պատճառ կարող էր լինել, որ նրան սպանե՞ին, տիկին Տեփանոսյանը պատասխանեց. «Այդտեղ ուրիշ նպատակներ են եղել, ժամանակ կգա, կբացվի, բա ինչի համար է գնում դատաքննություն»:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: Վերջինս առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը, պնդում է, որ իր ամուսնուն սպանել են «Սանսա ծռեր» խմբի անդամները՝ որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից: Դատարանի հարցին ի պատասխան Վահրամ Տեփանոսյանն ասաց, որ նախկինում լավ հարաբերություններ են ունեցել հարսի հետ, սակայն այժմ լարված հարաբերությունների մեջ են:

Տպել
12225 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին