Ներդրումներ՝ «մեզ էլ ինչ կտաք-կտաք սկզբունքով». անցումային արդարադատությունը նրանց համար իսկապես մղձավանջ է

Անցումային արդարադատության ներդրմանն ուղղված քայլերի արագացումը կարգին մտահոգել է շատերին։ Ճիշտ է, կան նաեւ անկեղծ մտահոգություններ, որովհետեւ անցումային արդարադատությունն իսկապես հզոր (եւ վտանգավոր) գործիք է, ու դրա կիրառումը պիտի խստորեն կանոնակարգվի, այլապես բացասական հետեւանքներն անխուսափելի կլինեն, բայց իրականում հիմնական «մտահոգներին» ոչ թե դա է անհանգստացնում, այլ նախկինում կատարածների համար պատասխանատվության ենթարկվելու հեռանկարը։

Անցումային արդարադատությունը նրանց համար իսկապես մղձավանջ է։ Մարդիկ տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնելով հարյուր միլիոնավոր դոլարներ են կուտակել ու համարել են, որ իրենց ոչինչ չի սպառնում, որովհետեւ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է», հետքերը խնամքով թաքցված են, ու ոչ մի դատարան գլուխ չի հանի, ու հանկարծ՝ անցումային արդարադատություն․․․ Այդ համակարգը ենթադրում է, որ եթե, օրինակ, մարդը տասը տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը, ու արդյունքում, իր իսկ խոստովանությամբ, դարձել է երկրի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը, նրան պատասխանատվության ենթարկելու համար կարող է նաեւ դատարանի որոշում չպահանջվել։ Ու այդպիսի նախկին պաշտոնյաներն ու նրանց տաղանդաշատ ազգականները շատ-շատ են։ Բայց հո չե՞ն ասելու, որ իրենք պատասխանատվության ենթարկվելուց են վախենում։ Ստիպված այլ պատճառ են հորինել՝ իբր անցումային արդարադատություն կիրառել չի կարելի, որովհետեւ դա լրջորեն կվնասի օտարերկրյա ներդրումներին։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում իրենց թալանածով արտասահմանում բիզնեսներ հիմնածները, պարզվում է, խիստ մտահոգված են օտարերկրյա ներդրումների պակասով։ Իսկապե՞ս անցումային արդարադատությունը կվնասի օտարերկրյա ներդրումներին։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, ասենք, այսպիսի տեսարան. արտասահմանյան խոշոր գործարարը մտադրվում է ներդրումներ կատարել Հայաստանում, մանրամասն ծրագրեր է մշակում, հետո հանկարծ ասում է «յա, սրանք ուզում են պատժե՞լ նախկինում երկիրը թալանածներին, բայց դա խայտառակություն է, ինչպե՞ս կարելի է ներդրումներ կատարել այդպիսի երկրում», ու փոշմանում է։ Կամ՝ պատկերացրեք այսպես։ Որեւէ արտասահմանյան խոշոր ընկերություն մտադրվում է ներդրումներ կատարել Հայաստանում, ուսումնասիրում է շուկան եւ պարզում, որ Հայաստանում լուրջ մրցակիցներ է ունենալու՝ ի դեմս օլիգարխների, ովքեր ի վիճակի են լինելու կաշառքով կամ այլ լծակներով ազդել դատարանների վրա եւ նեղել իրենց։ Հիմա՝ հարց․ ո՞ր դեպքում արտասահմանյան այդ ընկերությունները ներդրումներ կանեն Հայաստանում․ եթե վստահ լինեն, որ կան անկախ դատարաննե՞ր, թե՞ եթե տեսնեն, որ դատարանները կամայական որոշումներ են կայացնում՝ ղեկավարվելով ստվերային լծակներով։ Այսինքն՝ ակնհայտ է, չէ՞, որ անկախ դատական համակարգ ունենալն ու անցումային արդարադատությունն իրականում միայն նպաստելու են օտարերկրյա ներդրումների աճին։ Եթե չնպաստեն էլ՝ հաստատ չեն վնասելու։

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում անցումային արդարադատություն չի եղել, կարելի է ասել՝ ընդհանրապես արդարադատություն չի եղել։ Եվ ի՞նչ, երկիրը հեղեղվա՞ծ է եղել օտարերկրյա ներդրումներով։ Լավագույն դեպքում բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց թալանածը դուրս բերել օֆշորային գոտիներ ու հետո դրանց մի մասը ետ բերելով՝ շահութաբեր բիզնեսներ հիմնել ու դրանք ներկայացրել որպես օտարերկրյա ներդրումներ։ Կամ էլ դրսում ապրող մեր հայրենակիցներին են համոզել-բերել ու խոստացել կայուն եւ երաշխավորված գերշահույթներ («մեզ էլ՝ ինչ կտաք-կտաք» սկզբունքով)։ Եվ այդ երաշխավորված գերշահույթներով «ներդրումները», որպես կանոն, եղել են կամ մեր ժողովրդի հաշվին (տարբեր ծառայությունների ուռճացված սակագների միջոցով՝ էլեկտրաէներգիա, գազ, բջջային կապ, ավիատոմսեր եւ այլն), կամ ապագա սերունդների հաշվին (ընդերքի անխնա շահագործում, ջրային ռեսուրսների ոչնչացում)։

Եթե մեզ այդ որակի ներդրումներ են պետք՝ անցումային արդարադատությունն ու անկախ դատարանները գուցե իսկապես խանգարեն։ Բայց մեզ կարծես թե այլ որակի ներդրումներ են պետք։ Իսկ դրանք հնարավոր են միայն այլ որակի պետություն ունենալու դեպքում։ Պետություն, որի կայացմանը խանգարողների պակաս, ցավոք, չկա։

Տպել
9796 դիտում

Դատարան ժամանեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ՀՀ գլխավոր դատախազը

«Մարտի 1» տուժածներից Բաբկեն Մկրտչյանի իրավահաջորդը բաց նամակով դիմում է դատավորին

Հրդեհ Թաիրով գյուղում. խոտածածկ տարածքի հրդեհման հետեւանքով այրվել է վագոն-տնակ

«Արցախ» ակումբն անվանափոխվել է. պաշտոնական

ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ պայմանագրեր կնքելու «արատավոր» պրակտիկայից

Հովհաննես Մովսիսյանն այցելել է իրանական IRNA գործակալություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և ՉԺՀ Կոմկուսի քաղաքաիրավական հարցերի քարտուղարը հանդիպել են

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Սննդամթերքում՝ սալմոնելլայի մանրէ, շեղումներ՝ շրջակա մակերեսներին. «Ծիրանի»-ի դեպքի փորձաքննությունը