Քննչական կոմիտեն վերականգնել է պետությանը պատճառված  825 մլն դրամ գումարը

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ընդհանուր առմամբ հարուցվել է 26 քրեական գործ: Որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Պետությանը պատճառված վնասը վերականգնելուց հետո 11 քրեական գործ կարճվել է՝ ոչ արդարացնող՝ գործուն զղջալու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու հիմքով: 1 քրեական գործ միացվել է:

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Պետությանը պատճառված վնասից ընդհանուր առմամբ մինչ օրս վերականգնվել է 825 679 568 ՀՀ դրամ գումար: 

Տպել
632 դիտում

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Հարյուր տարեկան պապիկ էլ լինեմ, ձեռնափայտով պիտի գամ ձեր հարսանիքներին երգելու. Ձախ Հարութ

Համատեղ կարևոր նախագծի մասին՝ շուտով. Տիգրան Վիրաբյանը հանդիպել է սպորտսմենների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Վիետնամի խորհրդարանական պատվիրակությանը

Հունան Պողոսյանի գնալուց հետո Գորայքի բնակիչները դադարեցրել են բողոքի ակցիան

Այստեղ կարեւոր է դատավորի անձը, ով այդ տղամարդկությունը կունենա՝ գնալ օրենքով. Լեւոն Քոչարյան

Ոսկե մեդալ, պատվոգրեր, շնորհակալագրեր. Հայկ Մարությանը պարգևատրել է բուժաշխատողներին