Դատական կաշառքի սակագներ, փայատեր դատավորներ, դատավորների ճնշումներ․ շոկային հատվածներ նախկին ՄԻՊ-ի զեկույցից

Առաջիկայում անցումային արդարադատության շրջանակներում Հայաստանում կիրառվելու է վեթինգի մեխանիզմը։ Նախեւառաջ վեթինգի է ենթարկվելու դատական համակարգը, ըստ այդմ՝ դատավորները։

2013 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ այդ զեկույցի մշակման նպատակով հարցազրույցներ են անցկացվել ոլորտի շուրջ 120 մասնագետների հետ՝ փաստաբաններ, դատախազներ, դատավորներ, իրավաբան-գիտնականներ եւ այլ փորձագետներ, ուսումնասիրվել են Սահմանադրական դատարանի որոշումները եւ տարեկան հաղորդումները, Վճռաբեկ դատարանի տարեկան հաշվետվությունները, դատական համակարգին առնչվող օրենսդրական նախագծերը, միջազգային կազմակերպությունների զեկույցները, փորձագիտական կազմակերպությունների կարծիքներն ու եզրակացությունները, եւ այլն։

Կոռուպցիոն մեխանիզմներ

Անցկացված հարցումների արդյունքում պարզվել են դատական համակարգում առկա հետեւյալ 4 կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը եւ տրման ձեւերը:

  1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
  2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջեւ: Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետեւյալ միջակայքերում. 1․ առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար, 2․ վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար, 3․ Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
  3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որեւէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում եւ հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
  4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը եւ փոփոխմանը: Այսինքն՝ գումար չի վճարում առաջին ատյանում, վերաքննիչ ատյանում եւ իր խնդիրը «կարգավորում» է միայն Վճռաբեկ դատարանում:

Որոշ հարցվածների պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ կամ նրանց հետ «փայատեր» ստորադաս ատյանի դատավորներ ունեն իրենց հետ ոչ պաշտոնական ձեւով փոխկապակցված փաստաբանական գրասենյակները, որոնց միջոցով իրականացվում են համապատասխան գործարքները: Այսուհանդերձ, հարցվածների մեծ մասի կարծիքով՝ կաշառքի գումարի չափը որոշելու համար չկան միասնական չափանիշներ, յուրաքանչյուր դեպքում գումարը որոշվում է անհատական մոտեցմամբ:

Դատավորների ճնշումներ

ՄԻՊ զեկույցում նշված է, որ իրենց բազմաթիվ հարցումները վկայում են, որ Վճռաբեկ դատարանում ներկայումս ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ: Ձեւավորված է, այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի՝ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված եւ իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը: Ստորադաս դատարանի դատավորը իր գործի մասին Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորին» տեղեկացնում է անձնական հանդիպումների, հեռախոսազանգերի կամ ոչ պաշտոնական «տեղեկանքներ»-ի ներկայացման միջոցով: Բացի զոնալ դատավորի ինստիտուտից Վճռաբեկ դատարանում ներքին հանցավոր «հրովարտակով» հաստատված են այն գործերի տեսակները, որոնցով, մինչեւ որեւէ վճիռ կայացվելը, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն:

Հարցման ժամանակահատվածում նման գործերի շարքին էին դասված.

  1. հանրային հնչեղություն ունեցող գործերը,
  2. զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ գործերը (քանի որ դրանք էլ են հնչեղ եւ, բացի այդ, լրատվական դաշտին պետք չէ անտեղի վրդովեցնել),
  3. քրեական գործերով` պատիժը պայմանականորեն չկիրառելու, սահմանված նվազագույն պատժից ցածր պատիժ նշանակելու, մեղադրական եզրակացությունից շեղվող դատավճիռ կայացնելու դեպքերը,
  4. խոշոր կազմակերպությունների մասնակցությամբ գործերը (նման գործերով կարելի է մեծ կաշառքներ վերցնել, այդ պատճառով Վճռաբեկի «զոնալ դատավորը» ցանկանում է գործում ի սկզբանե ներգրավվել):

Օմբուդսմենի զեկույցում նշված է, որ բազմաթիվ փաստաբաններ իրենց հայտնել են, որ Վճռաբեկ դատարանում հաճախ տեսնում են դատավորներին՝ դատական գործերի հատորներով՝ համապատասխան «Վճռաբեկի զոնալ դատավորի» հետ հանդիպմանը սպասելիս: Մի շարք դեպքերում առաջին ատյանի դատարանի դատական ակտերը գրվում են Վճռաբեկ դատարանում եւ փոխանցվում դատավորին:

Դատավորներից մեկը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի դատավորի կողմից իրեն տրվել է կրիչի վրա ձայնագրված տվյալ գործով կայացվելիք դատական ակտի տեքստը եւ հրահանգվել այն ներկայացնել որպես իր սեփական որոշում:

Ըստ զեկույցի՝ դատական գործի համաձայնեցումը Վճռաբեկ դատարանի հետ հաճախ կատարվում է ոչ միայն վերջնական դատական ակտի կայացման փուլում, այլեւ դատական գործի քննության ողջ ընթացքում: Փաստաբանները նկատել են, որ հենց դատական նիստի ընթացքում դատավորը որոշակի պահին ընդմիջում է հայտարարում եւ, ամենայն հավանականությամբ, կապ է հաստատում Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորի» հետ եւ քննարկում գործի մանրամասները:

Դատավորը պաշտպանին գաղտնի տեղեկացրել է, որ ստացված ցուցումների համաձայն՝ դատական նիստի ընթացքում ինքը հարկադրված էր պարբերաբար ընդմիջումներ հայտարարել՝ Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար։

Զեկույցում, հարցման արդյունքներից ելնելով, դատավորներին պայմանականորեն բաժանել են երեք կատեգորիաների.

  1. դատավորներ, որոնք գրեթե ցանկացած գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ. այս դատավորները «ամենասիրված» դատավորներն են համարվում, որոնք արժանանում են խրախուսանքների,
  2. դատավորներ, որոնք համաձայնեցնում են միայն պարտադիր համաձայնեցման ենթակա գործերը,
  3. եւ վերջապես, կա սակավաթիվ դատավորների մի դաս, որն ընդհանրապես որեւէ գործ չի համաձայնեցնում Վճռաբեկ դատարանի հետ՝ կայացնելով ինքնուրույն որոշումներ: Այս դատավորները անկախ են եւ համարվում են «ամենաչսիրված» եւ «անկանխատեսելի» դատավորները, ուստիեւ՝ ենթակա են ճնշումների ու «հետապնդումների» ենթարկվելու մեծ ռիսկի:

Դատավորների նկատմամբ ճնշումները որոշակի դրսեւորումներ են ստանում նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի ներսում: Պալատի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով Վճռաբեկ դատարանի որեւէ պալատի նախագահ կարող է որոշումը ստորագրել առաջինը, այնուհետեւ այն փոխանցել վճռաբեկ դատարանի պալատի մյուս դատավորներին՝ նման ձեւով կաշկանդելով նրանց հակառակ դիրքորոշում արտահայտելու հարցում: Ընդհանուր ճնշվածության եւ ազդեցության կոնկրետ լծակների առկայության պարագայում Վճռաբեկ դատարանի անդամները հիմնականում խուսափում են դիմադրել պալատի նախագահին եւ ենթարկվում են նրա կամքին: Այդուհանդերձ, օմբուդսմենը զեկույցում փաստել է, որ փաստաբանների եւ դատավորների շրջանում իրենց կողմից արված հարցումները վկայում են այն մասին, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրականացվող ճնշումները մեծ դժգոհություն եւ ներքին ընդվզում են առաջացնում դատավորներից շատերի մոտ:

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում սեւով սպիտակի վրա գրված է, որ դատական ակտերի լայնածավալ անօրինական եւ հանցավոր համաձայնեցում է կատարվում Վճռաբեկ դատարանի եւ ստորադաս դատավորների միջեւ, ինչով էլ պայմանավորված է դատական ակտերի կայունության բարձր ցուցանիշը․

«Դատավորների նկատմամբ առկա ճնշումները եւ դրանք իրականացնելու համար կիրառվող ռեպրեսիոն մեխանիզմները հանգեցրել են մի իրավիճակի, երբ հաճախ ստորադաս ատյանի դատավորները վերածվում են տեխնիկական աշխատանք իրականացնող կամակատարների: Ինչպես նշել էր հարցված փաստաբաններից մեկը. «Վճռաբեկ դատարանի ցուցումներին չենթարկվելու դեպքում այլ ատյանների դատարանների դատավորները պատժվում են»»։

ՄԻՊ զեկույցում ասված է, որ Արդարադատության խորհուրդն է հանդիսանում այն լծակը, որի միջոցով Վճռաբեկ դատարանը իրականացնում է ուղղակի եւ անուղղակի ճնշումներ դատավորների նկատմամբ: Արդարդատության խորհրդի կողմից կամայական եւ երկակի ստանդարտներով իրականացվող պատժի մեխանիզմների կիարառման վերլուծությանը կանդրադառնանք հաջորդիվ:

Տպել
17725 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին