Ըստ երգչի՝ «Շանթն» իրեն դատի է տվել ներողություն չխնդրելու համար. 12.5 մլն դրամ պետք է վճարի

X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանը, դատարանի որոշմամբ, «Շանթ» հեռուստաընկերությանը պետք է 12.5 մլն դրամ վճարի: Չախալյանին դատի են տվել պայմանագրի կետերը խախտելու համար: Երգիչը, սակայն, այլ պատճառ է նշում: Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե պայմանագրի կետերը խախտելն է, այլ 2017 թ. նախագծից իր դուրս մնալուց հետո երկրպագուների արձագանքը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ այդ ժամանակ համացանցում բազմաթիվ դժգոհություններ ու բացասական մեկնաբանություններ են եղել ինչպես ՀԸ-ի, այնպես էլ նախագծի ղեկավարների վերաբերյալ, նրանք էլ կարծել են՝ դա Դավիթ Չախալյանն է կազմակերպել:

«Պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը մտածում էր, որ իմ կազմակերպածն է, որովհետեւ կար հրապարակում, որը 11 հազար մենկանաբանություն ուներ: Նրանք ինձ հրավիրեցին «Շանթ», թե դա քո կազմակերպածն է եւ պետք է «Շանթից» ներողություն խնդրես: Ես էլ ասացի, որ գիտե՞ք՝ ինչ, 11 հազար հոգու ես չէի կարող կազմակերպել, եթե 11 հազար հոգի գրում է իմ մասին նման բաներ, ուրեմն դուրս չէի մնա պրոեկտից: Ասացին, որ քո բարեկամներն են: Ես բնականաբար ներողություն չխնդրեցի: Մինչեւ վերջին պահը նրանց փաստաբանն ասում էր՝ եթե ներողություն խնդրես «Շանթից», նման բան չի լինի: Բնականաբար ներողություն չխնդրեցի: 12.5 մլն-ն այդքան արժեք չունի, որքան իմ ինքնասիրությունը»,- ասաց նա:

Դավիթը նշում է, որ հեռուստաընկերությունում հավանաբար այդպես են մտածել, քանի որ գուցե իր գալահամերգներին հաճախող երկրպագուները եղել են մեկնաբանություններ գրողների թվում: Նա պատմում է, որ հեռուստաընկերությունն իրեն ներողության տեքստ է ուղարկել, որը նա պետք է տեղադրեր իր էջում: Ընդգծում է, որ ներողություն կխնդրեր, եթե մեղավոր լիներ:

«Նրանք են այդպես գրել (խմբ. երկրպագուները), իսկ իրենք մտածում են՝ ես եմ կազմակերպել: Ես նրանց բացատրեցի, որ, եթե ունենայի այդքան հարազատություն, դուրս չէի մնա նախագծից: Իրենք մնացին իրենց կարծիքին մինչեւ վերջ, ես էլ՝ իմ կարծիքին մինչեւ վերջ: Ուժեղ մարդն է ներողություն խնդրում, ես երբեք չեմ խուսափել ներողություն խնդրելուց, միայն այն դեպքում, եթե ես լինեմ սխալ եւ գիտակցեմ իմ սխալը, բայց իմ չարածի համար ես միանշանակ ոչ մեկից ներողություն չեմ խնդրի: Իմ չարածի համար միայն Աստծուց ու մորիցս ներողություն կխնդրեմ»,- ասաց նա:

Երգիչն ասում է, որ, երբ հրաժարվել է ներողություն խնդրել, իրեն անմիջապես դատի են տվել: Դատը տեւել է մոտ 2 տարի: «Շանթը» պնդել է, որ մասնակիցը խախտել է պայմանագրի կետերը: Ըստ պայմանագրի՝ նրան արգելվել է այլ կազմակերպության հետ պայմանագիր ունենալ ու աշխատել, եւ այդ կետերը, ըստ ՀԸ-ի, նա չի պահպանել:

«Հիմա հստակ ունեմ իրենց մատնանշած տեղերը, որտեղ իբրեւ աշխատել եմ: Ունեմ տնօրեններից գրավոր, կնքված, օրինական ստորագրություններ, որ ես այնտեղ չեմ աշխատել ու չունեմ կորպորատիվ պայմանագիր իրենց հետ: Ու պատկերացրեք՝ այդքանից հետո դատական հայցը բավարարվում է: Դա ի՞նչ է նշանակում»,- ասաց Դավիթը:

Երգիչը «Շանթի» հետ պայմանագիրը որակում է որպես մոլերցնող: Նշում է, որ ինքը չի ունեցել սահմանաված աշխատավարձ, իրեն արգելված է եղել այլ տեղերում աշխատել առանց թույլտվության, սակայն «Շանթն» էլ իրեն նախագծերի չի հրավիրել: Ասում է, որ այս ընթացքում ՀԸ-ն ունեցել է նախագծեր, որոնց ուրիշների կանչել է իրեն՝ ո՛չ: X favtor-ին մասնակցելու ժամանակաշրջանում Դավիթն առաջարկներ է ունեցել Ռումինիայից ու Լեհաստանից: Նշում է, որ «Շանթն» այդ համագործակցությունները սկսելու նախնական թույլտվություն է տվել, սակայն հետո արգելել է:

«Խորհուրդ կտամ զգուշանալ «Շանթ» հեռուստաընկերությունից»,- ասաց նա:

Դատարանի որոշումը Դավիթը համարում է ոչ հումանիստական: Ասում է, որ դիմելու է Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ, պատրաստ է դիմել անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ցանկանում է, որ տեղի ունեցածի մասին իմանա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ոչ մարդկային, ոչ հումանիստական այդ որոշումը պետք է ի ցույց դրվի առհասարակ ՀՀ-ում, պարտադիր մինչեւ վարչապետ, որպեսզի տեսնեն, թե մեր դատական համարագը որքան է կաղում: Բոլոր  մեղավորները, որոնք անմիջական կապ ունեն դատավարության հետ, պատասխան են տալու»,- ասաց նա:

Ամեն դեպքում Դավիթը պատրաստվում է շարունակել երաժշտական գործունեությունը: Առաջարկներ ունի Հայաստանից ու արտերկրից: Նշում է, որ անկախ ամեն ինչից՝ չի կորցրել երկրպագուներին: Նրա պայմանագիրը «Շանթ» ՀԸ-ի հետ նախատեսված է եղել մինչեւ 2019 թ. դեկտեմբեր, սակայն, նրա խոսքով, քանի որ դատական կարգով որոշում է կայացվել, պայմանագիրն ինքնաբերաբար չեղարկվել է, ու ինքն արդեն կարող է այլ տեղերում աշխատել:

Տպել
3781 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը