Ֆեյսբուքյան մոտ 3000 անդամ ունեցող «Ինձ պետք է այս ինչ բանը» խումբն անվանափոխվել եւ դարձել է «Ռ. Քոչարյան»

Ֆեյսբուքյան «Ինձ պետք է այս ինչ բանը» (Indz Petqe Ays Inc Bany) խումբը, որն ունի 2000-ից ավելի հետեւորդ, օրեր առաջ անվանափոխվել և դարձել է «Ռ. Քոչարյան», իսկ այնուհետև որոնման համար դարձել է փակ:

Խմբի համակարգողը Ալինա Ամիրյան անվամբ օգտատերն է, որի ֆեյսբուքյան էջը ողողված է Ռոբերտ Քոչարյանի լուսանկարներով:

Այս անունով խմբերը սոցիալական ցանցերում օգտագործվում են որպես տարբեր օգտատերերին որեւէ կերպ օգտակար լինելու միջոց։ Դրանք սովորաբար շատ անդամներ են ունենում։ Սա առաջին դեպքը չէ, երբ նման բովանդակությամբ խումբ է ստեղծվում, որը հետագայում դրա համակարգողները անվանափոխում եւ դարձնում են իրենց որեւէ նպատակի համար գործիք՝ ըստ այդմ խմբի անդամներին հրամցնելով իրենց ցանկացած ինֆորմացիան։

Սա էլ, ըստ երեւույթին, հերթական փակ խումբն է՝ ստեղծված Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից, որոնք նմանատիպ խմբերի միջոցով փորձում են ստեղծել իմիտացիա, թե Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանը հանրության լայն շրջանում ունի աջակցություն և նրա նկատմամբ իշխանության կողմից իրականացվում է քաղաքական հետապնդում:

Սա նաեւ խաբեություն է, քանի որ օգտատերը, որը դառնում է «Ինձ պետք է այսինչ բանը» խմբի անդամ, վստահաբար չի կարծում, որ որոշ ժամանակ անց խմբի բավանդակությունը փոխվելու է։

Ի դեպ՝ այս խմբից արված նկարում երեւում է, որ դրան անդամակցում է նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հայկական ժամանակ»-ը փոխավարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց՝ Ավինյանը տեղյա՞կ է այդ խմբից, ինչո՞ւ է անդամակցում եւ անվանափոխվելուց հետո պատրաստվո՞ւմ է դուրս գալ։ Սիսեռյանը պատասխանեց, որ հաճախ է պատահում, երբ ի սկզբանե այլ անվանում ունեցող խումբը փոխվում է, եւ օգտատերը մնում է այդ խմբում։ Մեր զրուցակիցն ասաց, որ դեռ տեղյակ չէ՝ անվանափոխությունից հետո Ավինյանը խմբից դուրս կգա, թե ոչ։

Գեղամ Ադյան

Տպել
25554 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան