Անուշավանի համայնքապետն օգնություն է խնդրել Շիրակի մարզպետից

28/05/2019 schedule18:28

Օրեր առաջ կայծակից տուժած անուշավանցի Բալոյանները ներկա պահին պատսպարվել են տան համեմատաբար անվնաս մնացած սենյակներից մեկում: Հիշեցնենք, որ մայիսի 25-ի կեսօրին կայծակից հրդեհվել էր Բալոյանների տան տանիքն, ամբողջությամբ այրվել էր կուտակված անասնակերը: Բալոյանների տունը բնակության համար դարձել է ոչ պիտանի, քանի որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ամբողջ ջուրը տանիքից լցվել է տուն:

Դեպքից անմիջապես հետո Անուշավանի համայնքապետ Երվանդ Հակոբյանը կոչով դիմել էր համագյուղացիներին եւ խնդրել օգնության ձեռք մեկնել ընտանիքին: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում համայնքապետն ասաց՝ կարողացել են գործը մասամբ գլուխ բերել:

«Առաջին օգնությունը համայնքը տրամադրևեց, կազմակերպեցինք դրամահավաք, գյուղապետարանն էլ իր միջոցներից տրամադրեց: Հիմա վերականգնման աշխատանքեր են ընթանում: Մի երկու օրից կավարտենք: Գումարը ոչ թե ընտանիքին ենք տվել, այլ շինանյութն ենք առել: 500 հազար դրամ ենք հատկացրել եւ տանիքն ամբողջությամբ զրոյից կառուցում ենք: Հիմա իրենց տանը մի հատված կա, որ չոր է մնացել, էդտեղ են բնակվում»:

Անուշավանի համայնքապետը նաեւ դիմում է հանձնել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որպեսզի հնարավորության դեպքում ընտանիքին ֆինանսական աջակցություն տրամադրվի: «Վնասի չափը փաստող հանձնաժողովի ակտը տրամադրել եմ մարզպետին, բնականաբար, մարզպետը եւս օգնելու է: Ամբողջը 850.000 դրամի մասին է խոսքը, մեր տված 500.000-ն էլ հետը: 100.000 էլ գյուղապետարանն է տալիս, մնացածը եթե մարզպետարանը տա՝ տա, եթե չէ, նորից մենք ենք հավաքելու, որ կարողանանք գործն ավարտին հասցնենք»,-ասաց  Հակոբյանը:

Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով պայմաններում: 2 անչափահասներ կան: Երեխաների հայրը մահացած է: Փոքրիկներն ապրում են մոր եւ տատիկ, պապիկի հետ: Ապրուստի միջոցը հիմնականում ընտանեկան նպաստը, տարեցների կենսաթոշակն ու համայնքապետարանից տրվող օգնությունն  է: «Խոսք կա, չէ, որ ասում է՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Հենց այս ընտանիքի համար է, ցավալի է, էլի, բայց հրդեհի դեպք հենց իրանց հետ եղավ»:

Անուշավանում կայծակից միայն Բալոյանները չէ, որ տուժել են: 34 ընտանիքի կենցաղային բոլոր սարքավորումները շարքից դուրս են եկել՝ համակարգիչներ, հեռուստացույցներ, սառնարաններ, հնարավոր ամեն ինչ, ինչն աշխատում է էլեկտրականությամբ: «Մասնագետներին բերել են, հերթով նայում են, որը հնարավոր է մաս-մուս փոխել, փոխում են, որն էլ չէ՝ մնում է էլի»:

Տպել
1342 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է