Հեղափոխությունից հետո մի շարք հիմադրամներ դադարեցրեցին իրենց գործունեությունը, եւ այստեղ մեծ բաց առաջացավ

1992 թվականից գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բայց մինչեւ հեղափոխությունը գործել է նաեւ «Նվիրիր կյանք»-ն ու այլ հիմնադրամներ, որոնք առանձին են աշխատել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարիք կա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողքին նոր հիմնադրամներ բացել, Աննա Հակոբյան ասաց. «Մինչեւ հեղափոխությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով չեն փակվել Հայաստանի դասական ստեղծագործական խմբերի տարբեր ծախսեր»:

Հակոբյանը նկատեց, որ 8 դասական ստեղծագործական խումբ, այդ թվում եւ Հայաստանի կամերային երաժշտական նվագախմբի հարցերը «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի միջոցով չեն լուծվել: Գոյություն է ունեցել «Լույս» հիմնադրամ, որը կրթաթոշակային ծրագրեր է արել,  բայց դա էլ դադարեցրեց իր գործունեությունը:

«Մեր հիմնադրամների անհրաժեշտությունն առաջացել է այս բացը լրացնելու համար, որովհետեւ ինչպես գիտեք հեղափոխությունից հետո մի շարք հիմադրամներ դադարեցրեցին իրենց գործունեությունը, եւ այստեղ մեծ բաց առաջացավ»,-ասաց Անա Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկինը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում պետությունն իր վրա կվերցնի դասական երաժշտության խմբերի բեռն ու կհոգա նրանց ծախսերը, իսկ իրենք կմանան որպես դասական հիմնադրամ, կունենան իրենց կոնկրետ ուղղությունը, ինչն ընդունված է ամբողջ աշխարհում:

Տպել
387 դիտում

Երեւանի, Եղեգնաձորի եւ Մալիշկա գյուղի բնակելի հատվածներից 5 գյուրզա, 1 սահնօձ է հայտնաբերվել ու տեղափոխվել

Դատարան ժամանեցին Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները, ՀՀ գլխավոր դատախազը

«Մարտի 1»-ի տուժածներից Բաբկեն Մկրտչյանի իրավահաջորդը բաց նամակով դիմում է դատավորին

Հրդեհ Թաիրով գյուղում. խոտածածկ տարածքի հրդեհման հետեւանքով այրվել է վագոն-տնակ

«Արցախ» ակումբն անվանափոխվել է. պաշտոնական

ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ պայմանագրեր կնքելու «արատավոր» պրակտիկայից

Հովհաննես Մովսիսյանն այցելել է իրանական IRNA գործակալություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և ՉԺՀ Կոմկուսի քաղաքաիրավական հարցերի քարտուղարը հանդիպել են

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իրանցի գործընկերոջը, հրավիրել նրան Երեւան

Ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը

Ըմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Գեւորգ Ղազարյանը կարող է հայտնվել ղազախական թիմում

Համահայկական խաղերի կոմիտեն կոչ չի արել ՀՀ նախագահներին մասնակցել Արցախում խաղերի բացման արարողությանը

ՀՀ մարզերում բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վաղը դատարան կգան Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդները

Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ)

Սերժ Թանկյանը, հայտնի ֆուտբոլիստները եւ ուրիշներ շնորհավորել են Մխիթարյանին ամուսնության կապակցությամբ

Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին