Հետեւանքներ. գրական-գեղարվեստական քաղաքականություն

27/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 27-ի համարում

Երեկ խորհրդարանում, մինչեւ ճեպազրույցները, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն իր տեղակալ Կորյուն Առաքելյանի հետ մտել է «Արդարություն» դաշինքի նախագահ Ստեփան Դեմիրճյանի մոտ ու վերջինիս համոզել չգնալ որոշ ուժերի հրահրած սադրանքներին, որոնց նպատակը ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» միջեւ սեպ խրելն է։ Ու երբ Դեմիրճյանը պատասխանել է, թե կան բաներ, որոնք ինքը հանդուրժել չի կարող եւ այդ մասին անպայման խոսելու է, արդեն խորհրդարանի միջանցքում Արտաշես Մամիկոնովիչը համոզում էր ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին՝ ետ պահել Ստեփան Կարենիչին եւ ջուր չլցնել այս իշխանությունների եւ ՀՀՇ-ի ջրաղացին։

Եւ ապացուցելու համար, որ ՀՀՇ-ի թելադրանքով հրապարակված վերջին հոդվածների միտումը գործող ընդդիմությանը փոշիացնելն է՝ կյանքի կոչելու համար դեռ 98-ին Քոչարյան-Տեր-Պետրոսյան պայմանավորվածությունը, համաձայն որի, հինգ տարի անց իշխանությունը պետք է վերադարձվի ՀՀՇ-ին, Գեղամյանը երեկվա ճեպազրույցներին ներկայացել է անձնական հեռուստացույցով եւ տեսամագնիտոֆոնով։ Այնուհետեւ, դիմելով անբարեխիղճ լրատվամիջոցներին, որոնք խաղալով Կարեն Սերոբիչի հարազատների ամենանուրբ լարերի վրա՝ դաժանորեն բախում են հրահրում, միացրեց հեռուստացույցը։ Քանի որ ճեպազրույցին կցված էր հատուկ բերված տեխնիկա, ենթադրեցինք, թե լսելու ենք մի բան, որը պետք է հերքեր այն, ինչը գրվել է մամուլում։ Մինչդեռ, լսեցինք այն, ինչը արդեն լսել էինք հայտնի հեռուստաբանավեճում։

«Մինչեւ ժամը երկուսը նստել ենք Կարեն Սերոբիչի հետ եւ իր հետ եկել ենք պայմանավորվածության. հաշվի առնելով ԼՂ հարցի բարդ լինելը՝ ինքը համոզվել է, որ դառնա վարչապետ, ԼՂ հարցի լուծումը վստահվի Ռոբերտ Քոչարյանին»,- այս անգամ արդեն Գեղամյանի հեռուստացույցով լսեցինք Գեղամյանի այն հայտարարությունը, ինչը ՀԺԿ-ում եւ Դեմիրճյանների ընտանիքում որակեցին որպես լկտի սուտ։ Քանզի, ըստ Դեմիրճյանի մերձավորների, Կարեն Սերոբիչն առնվազն անլուրջ պետք է լիներ, որպեսզի Գեղամյանին առաջարկեր դառնալ իր նախընտրական շտաբի պետ՝ միեւնույն ժամանակ համաձայնելով Քոչարյանի մոտ աշխատել վարչապետ։ Իսկապես, եթե անգամ ընդունենք, որ իր սիրելի բազկաթոռին նստած Հմայակ Հովհաննիսյանն ինչ-որ բան այնպես չի հասկացել, մի տեսակ նոնսենս է ստացվում.

Դեմիրճյանը Գեղամյանին առաջարկում է գլխավորել իր նախընտրական շտաբը, իսկ ինքը գնում է վարչապետ աշխատելու։ Բայց քանի որ երեկ իսկապես բուռն էր Արտաշես Գեղամյանի ցասումը, որի համար ակնհայտ էր, որ մայիսի 8-ին ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցումից հետո, երբ 1200 ռեսպոնդենտի 57 տոկոսը որպես լիդեր տեսել է իրեն, իր դեմ պետք է ահա նման խաչակրաց արշավանք սկսվեր, մի պահ մտածեցինք՝ միգուցե Կարեն Սերոբի՞չն է կատակել։ Բայց չէինք հասցրել հոգու խորքում արդարացնել Արտաշես Մամիկոնովիչին եւ վերջինիս առաջարկով ներողամտություն հայցել այն վեհ մարդկանցից, ում անունը շոշափել ենք, երկամյա ընդմիջումից հետո երեկ ԱԺ  ճեպազրույցին եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ասաց.

«Ես շատ հայտարարությունների չեմ անդրադառնում եւ ամեն անգամ չէ, որ արձագանքում եմ, երբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնվում։ Սակայն ես չեմ կարող հանդուրժել, երբ խեղաթյուրվում է իրականությունը՝ կապված Կարեն Դեմիրճյանի հետ, ում կողմից էլ դա արվի։ Մասնավորապես, վերջերս բացատրվում էր, թե ինչո՞ւ «Ազգային միաբանության» ղեկավարը չպաշտպանեց Կարեն Դեմիրճյանին, եւ ասվել են խոսքեր մեր տանը տեղի ունեցած հանդիպման մասին։ Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել, եւ Կարեն Դեմիրճյանը «ԱՄ» ղեկավարին առաջարկել է դառնալ շտաբի պետ, որը նրա կողմից մերժվել է։ Եւ եթե առաջարկվել է գլխավորել շտաբը, բնականաբար, արդեն որոշում էր կայացվել՝ առաջադրվել նախագահի թեկնածու։ Որեւէ մեկը իրավունք չունի խեղաթյուրելու իրականությունը, հատկապես, երբ այն կապված է Կարեն Դեմիրճյանի հետ։ Ես շատ բան կարող եմ հանդուրժել, բայց գոյություն ունի սահման։ Կարեն Դեմիրճյանն այն մարդը չէր, որ երբեւէ գնար գործարքի։ Սուտը կապված Կարեն Դեմիրճյանի անվան հետ՝ ես չեմ հանդուրժելու»,- հայտարարեց խիստ ջղայնացած Ստեփան Դեմիրճյանը։

Եւ քանի որ ճեպազրույցի իր հատվածում Գեղամյանը կրկին խորհուրդ էր տվել մտածել, թե այդ ի՞նչ կատարվեց 2003-ի փետրվարի 19-ի ժամը 17.00-ից հետո, երբ նախագահի մնացած թեկնածուները ետ կանգնեցին առաջին փուլի արդյունքները չճանաչելու իրենց որոշումից, ՀԺԿ նախագահը պատասխանեց այդ հարցին եւս։ Ավելի ճիշտ, չպատասխանեց՝ ասելով, որ այդ թղթի պատմությանն իրենք անդրադարձել են դեռ 2003-ին։ Ինչ վերաբերում է այդ հեռուստաբանավեճի ընթացքում Գեղամյանի պատմած հաջորդ պատմությանը, թե Սամվել Բաբայանի հայրը մահացել է իր ձեռքերի վրա՝ իր հետ թթի օղի խմելուց հետո, ու Գեղամյանին էլ պատգամ է թողել, որ շշի կեսը իր որդի Սամվելի հետ խմի, Գեղամյանը երեկ պնդեց, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է։

Ու վկայակոչեց մարդկանց, որոնք այդ օրը եղել են հիվանդանոցում, եւ ինքը նրանց հետ էլ է մի-մի բաժակ այդ թթի օղուց խմել։ Ու քանի որ այս մի թեման եւս բավականին նուրբ էր, Գեղամյանի վկայակոչած մարդիկ չցանկացան այդ մասին խոսել։ Նրանք հաստատեցին, որ Գեղամյանը հիվանդանոցում եղել է, բայց անկեղծորեն զարմացան, թե ինչպե՞ս կարող էր 15 օր անգիտակից վիճակում գտնվող մարդը թթի օղի խմել ու դեռ Գեղամյանին էլ ինչ-որ բան պատգամել։  Եւ ի՞նչ հետեւություն կարելի է անել հայաստանյան ներքաղաքական այս օրերի խրոնիկայից։ Հետեւությունը մեկն է. վառ երեւակայությունը, իհարկե, գրական տաղանդի նշան է։ Բայց քաղաքականության մեջ այն երբեմն հանգեցնում է բավականին տխուր հետեւանքների, ինչպես, օրինակ, վերը նշված դեպքերում։

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1140 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն