Լավ են անում. ինչո՞ւ են նորոգում ԿԸՀ-ն

25/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 25-ի համարում

Այս օրերին  ԿԸՀ-ում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: ԿԸՀ-ի մասնաշենքը շահագործման է հանձնվել 2001 թվականին: Այսինքն, կարելի է ենթադրել, որ անցած հինգ տարիներին ԿԸՀ-ն հասցրել է այն աստիճան ապականել իր շենքը, որ այն հիմնանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Պաշտոնապես ԿԸՀ մասնաշենքից հիմնանորոգման կենթարկվի միայն նկուղային հարկը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Վերջինիս խոսքերով, ԿԸՀ մասնաշենքի նկուղային հարկը կիսակառույց եւ անբարեկարգ վիճակում է: Հիմնանորոգման աշխատանքները կատարող ընկերության ընտրության համար պետական գնումների գործակալությունը դեռեւս այս տարվա մարտի 28-ին հայտարարել էր մրցույթ: Հաղթող է ճանաչվել «ՀԱՇԿ» ՍՊԸ-ն, որն էլ կատարում է հիմնանորոգման աշխատանքները:

Այս նպատակով պետբյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ: Ըստ Լ. Գրիգորյանի՝ «ՀԱՇԿ» ՍՊԸ-ն պարտավորվել է աշխատանքները կատարել 19 միլիոն դրամից մի փոքր ավել գումարով: Սա, կրկնում ենք, խնդրի պաշտոնական կողմն է: ԿԸՀ ներկա մասնաշենքի շահագործման հանձնելուց ի վեր նկուղն իսկապես գտնվել է քարուքանդ վիճակում: Բայց խնդիրն այն է, որ հինգ տարի առաջ այդ շենքը հիմնանորոգելու համար պետբյուջեի միջոցներից ծախսվել է 106 մլն դրամ կամ մոտ 200 հազար դոլար: Այդ աշխատանքները կատարել է «Հիդրոշինարար 5» ՍՊԸ-ն: Ըստ Լ. Գրիգորյանի, այն ժամանակ կատարվել է այնքան աշխատանք, որքանին բավարարել է հատկացված գումարը: Այսինքն, կարելի է ենթադրել, որ 200 հազար դոլարը քիչ է եղել, ուստի որոշել են լրացուցիչ մոտ 45 հազար դոլար եւս ծախսել եւ միայն նրա համար, որ ԿԸՀ-ն ունենա նկուղ:

Բայց մեր տեղեկություններով՝ նորոգման աշխատանքները միայն ԿԸՀ նկուղով չեն սահմանափակվելու: Նախատեսված է վերանորոգել (ոչ հիմնանորոգել) նաեւ շենքի մնացած հատվածները: ԿԸՀ շենքի ներքին հարդարանքը եւ պատերը զննելուց հետո ամենուրեք կարելի է ճեղքեր հայտնաբերել: Վերջին` երրորդ հարկի ճաքերը եւ խոնավության հետքերը Լ. Գրիգորյանը պատճառաբանեց անցած ձմռան ծանր հետեւանքներով: Սակայն այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված առաջին հարկի ճաքերը կամ սալահատակի անմխիթար վիճակը, որը երկրորդ եւ երրորդ հարկերում արդեն քանդված է եւ կփոխարինվի գրանիտով: Այս ամենով հանդերձ, Լ. Գրիգորյանի կարծիքով, իրենց շենքի նախկին շինարարները բարեխիղճ են աշխատել եւ ամեն ինչ արել են որակով:

Եթե իսկապես շենքի շինարարական աշխատանքները նորմալ են կատարվել, ապա ինչո՞ւ է այն այդքան շուտ քայքայվել: Եթե մի կողմ թողնենք այս հարցի գործնական պատասխանը, ապա կարելի է ենթադրել, որ շենքը չի դիմացել այն կեղծիքներին, որոնք կատարել են նույն շենքում նստած հանձնաժողովի անդամները: Ինքներդ դատեք՝ շենքը շահագործման հանձնելուց ի վեր այդտեղ տեղակայված ԿԸՀ-ն կազմակերպել է մեկական նախագահական եւ ԱԺ ընտրություններ (2003 թվականին) եւ երկու հանրաքվե (մեկը 2003 թվականին, մյուսը՝ 2005-ին): ԿԸՀ-ի հրապարակած քվեարկությունների արդյունքները եղել են մեկը մյուսից ապօրինի, կեղծված եւ խայտառակ:

Նունը կարելի է ասել վերը նշված միջոցառումների մնացած ընթացքի մասին: Ուստի, բացառված չէ, որ շենքը, որտեղ այդ բոլոր կեղծիքները հետագայում պաշտոնական տեսք են ստացել եւ ներկայացվել որպես իրողություն, պարզապես չի դիմացել նման բեռին ու սկսկել է ճաքեր տալ: Շենքը իրեն կարող է թույլ տալ ճաքել, քանի որ նրա ճաքերի հաշվին մարդիկ գումար աշխատելու հնարավորություն են ստացել: Փոխարենը ԿԸՀ անդամները կարծես թե դիմանում են այդ ամենին եւ շարունակում են կեղծել ու կեղծել: Մի խոսքով, ԿԸՀ շենքը քարից է, իսկ նրանում տեղակայված հանձնաժողովը՝ երկաթից, դրա համար էլ ձմռան ընթացքում  խոնավացած պատերը նրանց սարսափեցնում են:

Վահագն Հովակիմյան

Տպել
801 դիտում

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա