ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել Շիրակի մարզի 350 կարիքավոր ընտանիքի

24/05/2019 schedule20:57

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական Կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության եւ Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համատեղ Շիրակի մարզի կարիքավոր 350 ընտանիքի սննդի արկղեր է տրամադրել: Նախաձեռնությունն իրականացվել է Ռամադանի եւ 2019-ը՝ ԱՄԷ-ի կողմից Հանդուրժողականության տարի հռչակելու առիթներով:Հումանիտար օգնություն ստանալու համար Շիրակի մարզի եւ Գյումրու կարիքավոր ընտանիքներին ընտրել էին տարածքային սոցծառայությունները: Նպաստառու լինելու հանգամանքն առաջնային չի եղել: Այս պարագայում սոցծառայությունները գնահատել են իրենց սպասարկման տարածքներում ապրող ընտանիքների կարիքավորության աստիճանը:Ընտանիքներին ընտրել, սակայն չէին իրազեկել, թե օգնություն տրամադրողն ով է, եւ ինչի համար է կազմակերպվել այն: Մինչ սննդի արկղերով բեռնված մեքենաները հասան Գյումրու թիվ 30 դպրոցի բակ, վաղ առավոտից արեւի տակ սպասելուց հոգնած եւ դպրոցի տարածքում խառնաշփոթ ստեղծած շահառուների համար միեւնույն էր, թե իրենց ով եւ ինչի համար էր այդ օգնությունը տրամադրում:

«Բաժանում ենք սնունդ պարունակող 350 արկղեր կարիքավոր ընտանիքներին: 20-ից 22 կգ է յուրաքանչյուրի քաշը եւ դրա մեջ առաջին անհրաժեշտության սնունդ է: Հիգիենայի պարագաներ չկան: Արկղերը տալիս ենք այն ցուցակներով, որոնք մեզ նախապես տվել են սոցիալական ծառայությունները: Հայաստանում Կոտայքի եւ Տավուշի մարզերում արդեն եղել ենք, այսօր էլ հասել ենք Շիրակի մարզ: Բարեգործական այս ձեռնարկն իրականացվելու է հանրապետության այլ մարզերում եւս:  Էմիրությունների մարդասիրական նման քաղաքականությունը պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական արտահայտությունն է»,-ասաց ԱՄԷ դեսպանության հանրային կապերի պատասխանատու Հովհաննես Կիրակոսյանը:Անկախ օգնության տրամադրման առիթից եւ երկրներից, ըստ ԱՄԷ դեսպանության ներկայացուցչի, բարեգործական նման ձեռնարկները կապված չեն դրանք ստացող երկրների քաղաքական ուղղվածությունների, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ:

«Արաբական Միացյալ Էմիրությունն առաջին հերթին ուշադրություն է դարձնում մարդասիրությանն ու ժողովրդի կարիքներին»,-Գյումրիում հայտարարեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության հանրային կապերի պատասխանատուն:

Տպել
3085 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին