Արցախի պետնախարարն ամփոփիչ նիստ է հրավիրել երկրում անցկացվելիք ֆուտբոլային առաջնությունից առաջ

24/05/2019 schedule20:05

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 24-ին հրավիրել է կառավարական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (CONIFA)՝ հունիսի 1-ից Արցախում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական փուլի աշխատանքների վերջնափուլը։

 ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ Գրիգորի Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին արդեն իսկ կատարված աշխատանքի համար և կոչ արել անդամներին, որ ազատ զգան արտահայտելու այն խնդիրները, որ տակավին լուծված չեն, որպեսզի հնարավոր դառնա լիակատար պատրաստվածությամբ մոտենալ առաջնության մեկնարկի օրվան։

Պետնախարարի մուտքի խոսքից հետո զեկուցել է քաղաքաշինության նախարարը՝ ըստ քաղաքների ներկայացնելով չորս մարզադաշտերում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։ Պետնախարարի՝ թե՛ վերջինիս, թե՛ առանձին շրջանների վարչակազմերի ղեկավարներին ուղղված հարցերին՝ առ այն, թե արդյոք մարզադաշտերի վերակառուցման կամ կահավորման հարցերում կան չլուծվող կամ ձգձգվող խնդիրներ, տրվել է բացասական պատասխան։ Գրիգորի Մարտիրոսյանը գոհացուցիչ է համարել նման արդյունքը։

Այնուհետև ըստ ոլորտների զեկուցումներով ու պետնախարարի հարցերին տրված պատասխաններով են հադես եկել մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, ինչպես նաև կրթության, գիտության և սպորտի նախարարները, արտաքին գործերի նախարարը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը, Ստեփանակերտ քաղաքային համայնքի ղեկավարը, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետերը, ոստիկանության պետը և առաջնության տեղեկատվական ասպասարկումն իրականացնող շտաբի ներկայացուցիչները։

Հանձնաժողովի անդամների զեկույցներն անխտիր վերաբերել են իրենց ոլորտային հանձնառությունների արտահերթ կատարմանը՝ կապված սպասվող առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու նպատակի հետ։ Նիստի վերջում պետական նախարարը հանձնարարել է տվյալ կազմից որոշել մեկ հիմնական կոնտակտային անձի, որի հետ կկարողանան կապ պահել ինչպես հյուրընկալվող թիմերն ու երկրպագուները, այնպես էլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները։

Տպել
318 դիտում

Ucom-ի ձայնային ծառայության բոլոր բաժանորդները կդիտեն uMediaroom շարժական հեռուստատեսություն՝ չվճարելով ՄԲ-երի համար

Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Փաշինյանի որոշմամբ Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

Հարկային վարչարարությունից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին

Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան. Ավինյանի պատասխանը

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ (տեսանյութ)

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանքը

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, մինչեւ այժմ կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին

Վարչապետը գաղտնազերծեց արվեստի գլուխգործոցները դպրոցներ տանելու գաղափարի մանրամասները

Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդարադատության նախարարը խոսել է ցմահ դատապարտյաների հետ. նրանք բարձրաձայնել են մի շարք խնդիրներ

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ. տեսանյութ