Հայաստանը 2019 թ. Եվրոպական խաղերում պետք է ունենա 37 մարզիկ 9 մարզաձեւերում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արդեն ուղարկել է հայտերը: ՀՀ-ն ներկայացուցիչ պետք է ունենա բռնցքամարտում, ըմբշամարտում, մարմնամարզությունում, բադմինթոնում, հրաձգությունում, ձյուդոյում, հեծանվասպորտում, սամբոյում, թիավարությունում:

Խառը իրավիճակ է բռնցքամարտում: ՀԱՕԿ-ը հաստատել է մի կազմ, որում մարզիկների մի մասը ներկայացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ), որն անդամակցում է ԱԻԲԱ-ի (բռնցքամարտի միջազգային միություն), մի քանիսն այն ֆեդերացիայից են, որը ձեւավորել են ՀԲՖ ղեկավարության դեմ բողոքողները: ՀԱՕԿ-ը ներկայացրել է հետեւյալ կազմը, եւ ինչպես հայտարարել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հավատարմագրելու ու հայտերը ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է իրենց եւ հայտերն արդեն ուղարկված են:

Բռնցքամարտ

51 կգ քաշային Անուշ Գրիգորյան (51 կգ)

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Բարեղամ Հարությունյան (52 կգ)

Ժիրայր Սարգսյան (56 կգ)

Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), (խմբ. պետք է ընտրվի 2-ից մեկը)

Հովհաննես Բաչկով (64 կգ)

Գուրգեն Մադոյան (69 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Գոռ Ներսեսյան (81 կգ)

Հենրիկ Սարգսյան (91 կգ)

Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ)

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանն իր հերթին ներկայացրել է կազմ, որում միայն ՀԲՖ ներկայացուցիչներն են: Նա ասել է, որ այլ թիմի հետ չի աշխատի: Նրա մարզիկներն էլ հայտարարել են, որ պատրաստ են նույնիսկ բոյկոտելու Եվրոպական խաղերը, որը նրանց համար նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն է: Մասնագետի կազմը հետեւյալն է.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Էրիկ Պետրոսյան (56 կգ)

Հրայր Շահվերդյան (60 կգ)

Հովհաննես Բաչկով (64 կգ)

Կորյուն Աստոյան (69 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Հենրիկ Սարգսյան (91 կգ)

Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ)

Անուշ Գրիգորյան (51 կգ)

Ըմբշամարտի հարցում դեռ պետք է սպասել հավաքականների գլխավոր մարզիչների հայտարարություններին: Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանու կազմում կլինի 4, հունահռոմեականում՝ 5 հոգի: ՀԱՕԿ-ն ունի նախնական հայտը, որն արդեն ուղարկել է, սակայն սպասում է մասնագետներին, որոնք ավելի վաղ հայտնել են, որ խաղերին մեկնելուց անմիջապես առաջ են հայտնելու վերջնական կազմերը: Մինչեւ հիմա միայն հայտարարված է օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) անունը:

Մյուս մարզաձեւերում ընդգրկված են հետեւյալ մարզիկները.

Մարմնամարզություն

Արթուր Դավթյան (բազմամարտ)

Արթուր Թովմասյան (օղակներ)

Վահագն Դավթյան (օղակներ)

Բադմինթոն

Լիլիթ Պողոսյան

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան

Ալլա Պողոսյան

Ձյուդո

Ֆերդինանտ Կարապետյան (73 կգ)

Հեծանվասպորտ

Էդգար Ստեփանյան

Սամբո

Տիգրան Կիրակոսյան (52 կգ)

Մաքսիմ Մանուկյան (62 կգ)

Արսեն Ղազարյան (74 կգ)

Դավիթ Գրիգորյան (82 կգ)

Գրիգոր Սահակյան (90 կգ)

Ասյա Լալազարյան (48 կգ)

Թիավարություն

Արա Վիրաբյան

Վլադիմիր Ալավերդյան

Դավիթ Մարաբյան

Եվրոպական խաղերը մեկնարկելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են հունիսի 30-ին: ՀՀ պատվիրակության ղեկավարը լինելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը: Մարզիկները մրցավայր են մեկնելու խումբ-խումբ սկսած 19-ից:

Տպել
779 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան