Անկախ բռնցքամարտիկների բողոքից՝ ՀԱՕԿ-ը Եվրոպական խաղեր կուղարկի այն կազմը, որն ուզում է

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Եվրոպական խաղեր է ուղարկելու բռնցքամարտի հավաքականի իր որոշած կազմը: Դա պարզ է դառնում ՀԱՕԿ-ի ներկայացրած հայտացուցակից: ՀԱՕԿ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ցանկը ներկայացրել է նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ ընդգծելով, որ հավատարմագրելու ու հայտերը ներկայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է իրենց եւ որ հայտերն արդեն ուղարկված են:

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ) խաղերին մասնակցելու է անվանական հրավերով: Ինչ վերաբեում է տղամարդկանց հավաքականին, ապա ՀԱՕԿ-ը ներկայացնում է հետեւյալ կազմը, որից մի քանիսը ներկայացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ), որն անդամակցում է ԱԻԲԱ-ին, մի քանիսը՝ այն ֆեդերացիան, որը ձեւավորել են ՀԲՖ ղեկավարության դեմ բողոքողները.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Բարեղամ Հարությունյան (52 կգ)

Ժիրայր Սարգսյան (56 կգ)

Կարեն Տոնականյան/Հրայր Շահվերդյան (60 կգ), (խմբ. 2-ից մեկին պետք է ընտրեն)

Հովհաննես Բաչկով (64 կգ)

Գուրգեն Մադոյան (69 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Գոռ Ներսեսյան (81 կգ)

Հենրիկ Սարգսյան (91 կգ)

Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ)

ՀԱՕԿ-ը նշում է նաեւ, որ մարզիկներին ուղեկցելու են բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը եւ մարզիչներ Ռաֆիկ Մեհրաբյանն ու Ռոբերտ Պետրոսյանը: Ռուդիկ Մկրտչյանը ՀՖՖ գլխավոր մարզիչն է: Մյուս 2 մարզիչներն աշխատում են այն ֆեդերացիայում, որը ձեւավորել են ՀԲՖ ղեկավարության դեմ բողոքողները:

Երեկ՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մկրտչյանն ասել էր, որ ինքը տղամարդկանց հավաքականում 10 քաշային կարգերում ընդգրկել է 8 մարզիկ՝ նրանց, ովքեր իր ղեկավարությամբ կատարել են ուսումնամարզական պլանով նախատեսված ծրագիրը: Ասել էր նաեւ, որ հանդիպում է ունեցել Ռոստոմյանի հետ, որն ասել է, որ 5 մարզիկ պետք է գնա մի ֆեդերացիայից, 5 մարզիկ՝ մյուսից, ինչից Ռուդիկ Մկրտչյանը հրաժարվել է: Երեկ նա ընդգծել էր նաեւ, որ, եթե ուրիշներին ընդգրկեն հավաքականում, ինքը չի աշխատի այդ թիմի հետ:

Մկրտչյանը ներկայացրել էր հետեւյալ կազմը, որում ընդգրկված բոլոր մարզիկները ՀԲՖ ներկայացուցիչ են.

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Էրիկ Պետրոսյան (56 կգ)

Հրայր Շահվերդյան (60 կգ)

Հովհաննես Բաչկով (64 կգ)

Կորյուն Աստոյան (69 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Հենրիկ Սարգսյան (91 կգ)

Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ)

ԱՆուշ Գրիգորյան (51 կգ)

Երեկ ՀԱՕԿ դիրքորոշումից բողոքում էին նաեւ ՀԲՖ-ն ներկայացնող մարզիկները: Մասնավորապես Անուշ Գրիգորյանը շեշտեց, որ իրենք պատրաստ են նույնիսկ բոյկոտելու Եվրոպական խաղերը, որը բռնցքամարտիկների համար նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն է:

Եվրոպական խաղերը կայանալու են Մինսկում: Սկսվելու են հունիսի 21-ին ավարտվելու են հունիսի 30-ին: Բացի բռնցքամարտից՝ ՀՀ-ն ներկայացուցիչներ է ունենալու մարմնամարզությունում, բադմինթոնում, ըմբշամարտում, հրաձգությունում, ձյուդոյում, հեծանվասպորտում, սամբոյում:

Տպել
869 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան