Հեռու մնացեք Հայոց բանակը եւ զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց. Արշավիր Ղարամյան

Հայոց բանակին ու նրա փառապանծ զինվորականներին փնովողները, ծաղրողներն ու անհարկի քննադատողները թշնամուն գովաբանողներն են:

Այս մասին իր Facebook-յան էջում գրառում է կատարել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով համացանցում քննարկվող ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին Հայաստան տեղափոխելու մասին կեղծ լուրերին:

«Համացանցում ակտիվ քննարկվում է ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հետագա ժամկետային ծառայությունը շարունակելու համար ԱՀ-ից ՀՀ տեղափոխելու լուրը:

Այդ համատեքստում ինչ քննարկումներ ասես, որ չեն բարձրաձայնում, բայց ամենից զավեշտալին այն է, որ որոշ օգտատերեր այդ լուրը համեմելով կեղծիքի և ստի սոուսով` փորձում են ներկայացնել այն իբր թե մոտակա ժամանակներս սպասվող «դավադիր պատերազմից» Աշոտին ապահով հեռավորության վրա պահելու ծնողների ցանկությամբ:

Հարգելիներս, Հայոց բանակը մի միասնական կուռ համակարգ է, որի մի մասն էլ Արցախի ՊԲ-ն է, և ոչ մի կապ չունի, թե տվյալ պահին զինվորականը ծառայական հարցերով և խնդիրներով որտեղ է գտնվում, այնպես որ` ռազմական գործողություններ սկսվելուն պես` նա ստորաբաժանման կազմում ձեռնամուխ է լինելու մարտական խնդիրների կատարմանը:

ՊԲ զինծառայողները, այդ թվում նաև ժամկետային, պարբերաբար մասնակցում են ՀՀ-ում տեղակայված Հայոց Բանակի տարբեր զորամասերում իրականացվող հավաքների, մասնագիտական աստիճանի բարձրացման և հմտությունների կատրելագործման նպատակով անց կացվող պարապմունքների, այնպես որ` Աշոտը բացառություն չէ:

Կոչ եմ անում հեռու մնալ Հայոց Բանակը և հայ զինվորականներին, այդ թվում նաև Հայոց Բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանին անհարկի ու անտեղի շահարկելուց», - ասված է նրա գրառման մեջ:

Այս լուրերը ավելի վաղ հերքել էր նաեւ ՀՀ ՊՆ-ն:

Տպել
26671 դիտում

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին

ՀՀ-ում հեղափոխության առաջին շարքերում կանայք էին. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում Կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի քննարկմանը

«Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ». Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի երիտասարդներն այցելելու են Արցախ

Ով կզբաղեցնի Ռուսական թատրոնի տնօրենի պաշտոնը. հարցը հասել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում. Բուլղարիայի ՊՆ-ն պատրաստ է փոխանցել իր փորձը

Մինսկ 2019-ում այսօր ՀՀ-ն դեռ 2 մարզիկ կունենա. վաղը մասնակից կունենանք 4 մարզաձեւում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զարմացած են, որ կարելի էր ժողովրդից թալանածի կես տոկոսով այսպիսի թամաշա կազմակերպել

Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով