ՀՀ-ի համար սկզբունքային է ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և այլք:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Պետք է արձանագրել, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդն Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է ինքն իրեն: Հետևաբար, կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը, իմ պատկերացմամբ, առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է: Իհարկե, ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են, ընդհակառակը, Աստծուն չհավատալով: Բայց միևնույնն է, այս պարագայում էլ մարդն ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն: Սա չափազանց կարևոր է: Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այդպես շարունակ:

Այս առումով, ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որն իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն առավել ևս, լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Կարծում եմ՝ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Ուզում եմ ասել, որ մեզ համար սա սկզբունքային հարց է, որ ազգային կրոնական փոքրամասնությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան:

Ընդհանրապես, կրոնը և միջկրոնական հարաբերությունները, թերևս, հաջորդ ամենակարևոր թեման են, որովհետև երկար ժամանակ ընդունված է եղել մտածել, որ կրոնը և կրոնական պատկերացումների տարբերությունները սովորաբար բաժանում են մարդկանց իրարից: Բայց մենք այս իրավիճակը բավականին տարօրինակ ենք համարում նաև այն բերումով, որ հանրահայտ կրոնների կամ ամենատարածված կրոնների մեծ մասը, ըստ էության, բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ, որովհետև մեր հավատքը և համոզմունքն այն է, որ կրոնն իրականում մարդկանց միավորելու համար է, կրոնն իրականում խաղաղություն և ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնն իրականում երջանկության հասնելու համար է, մարդկանց օգնելու համար է, որ նրանք հասնեն երջանկության: Եվ եթե բաժանարար գծերը կառուցվել են այս կամ այն կրոնի տեսության բերումով, այսինքն՝ մարդկանց տարբեր մեկնաբանությունների բերումով, դա նշանակում է, որ այդ բաժանարար գծերը կարող են վերացվել նաև նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով, նոր մոտեցումներով, իրենց իսկ կողմից քաշված և ստեղծված բաժանարար գծերը վերացնելու միջոցով և դրա ամենակարևոր նախապայմանը փոխադարձ հարգանքն է միմյանց ունեցած համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ:

Եվ ես հատկապես այս առումով եմ կարևորում այսօրվա համաժողովը, որովհետև այս համաժողովում փոխադարձ հարգանքն առավել ևս ընդգծվում է: Այսպիսի համաժողովները պետք է օգնեն, որ մենք խաղաղության, ազատության, սիրո և ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, ընդհանուր հայտարարի: Ես հավատում եմ, որ սա հնարավոր է, թեև նաև գիտեմ ինչքան դժվար է, բայց դժվարությունները, մանավանդ Նոր Հայաստանում, երբեք և ոչ մեկին չեն վախեցնում: Մեր համաժողովին մաղթում եմ դուխով հետամուտ լինել այս բարդ հարցերի լուծմանը:

Շնորհակալություն»:

                                                             ***

Ամենամյա համաժողովի նպատակն է հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ, հայ-վրացական կապերի ամրապնդումը և միջազգային համագործակցության խթանումը։ Այն ծառայում է որպես մի հարթակ, որտեղ առանցքային շահագրգիռ կողմերը տարբեր տեսանկյուններից քննարկում են Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտ, իրավիճակն ու զարգացումներն, ինչպես նաև մշակում են դրա բարելավմանն ուղղված համապատասխան առաջարկներ։

Համաժողովին ելույթ են ունենալու և բանախոսելու են Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը (տեսաուղերձ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ավագ խորհրդական Քիշան Մանոչան, ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասի համար մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից կրոնների խորհուրդի տնօրեն Բեկա Մինդիաշվիլին, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի տնօրեն Մարիամ Գավտաձեն, Ազգային ժողովի Կրթության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հովհաննես Հովհաննիսյանը և ոլորտի այլ մասնագետներ։

Տպել
1182 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին