Անցումային արդարադատությունը «տռոյկա» դատարանների ձեւավորումը չէ․ Արարատ Միրզոյան

Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու մի շարք կարեւոր հարցեր, որոնք վերաբերում են անցումային արդարադատությանը, եւ, այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերին պատասխաններ տալ միասնական, ներառական, լայն հանրային քննարկման ճանապարհով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա մի քանի կարեւոր հարցեր ընդգծեց, որոնց պետք է նախ եւ առաջ պատասխաններ տալ։ Նախ՝ ի վերջո ինչ է անցումային արդարադատությունը, ինչպիսի գործիքներ ունի, որքանով է անհրաժեշտություն ՀՀ-ում այս փուլում կիրառել անցումային արդարադատության գործիքները, դրանցից որոնք պետք է կիրառել, ինչ չափով, որն է վերջնանպատակը եւ ինչպիսին է միջազգային փորձը։

Արարատ Միրզոյանը նշեց, որ փաստ է՝ մեր դատական համակարգն ունի տարիներ շարունակ կուտակված լրջագույն խնդիրներ, եւ անցումային արդարադատությունը նպատակ ունի ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում եւ հանգեցնել հանրային համերաշխության։

ԱԺ նախագահն ասաց, որ մենք պետք է հասկանաք՝ ի վերջո մեր դատական համակարգը ներկայացնո՞ւմ է ՀՀ քաղաքացիներին, իրականացնո՞ւմ է նրանց կողմից պատվիրակված լիազորությունները, թե՞ ոչ, եւ եթե ոչ, ապա արագ պետք է ձեւավորել։

Միրզոյանը նաեւ շեշտեց՝ մենք պետք է հասկանանք ինչ չէ՛ անցումային արդարադատությունը․

«Անցումային արդարադատությունը եռյակ՝ «տռոյկա» դատարանների ձեւավորումը չէ, արտակարգ դատարանների ձեւավորումը չէ, անցումային արդարադատությունը պիտի օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի գործող դատական համակարգը․ դա ամենաէական ուղերձն է, որը պետք է մտքներումս պահենք»,-եզրափակեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ ուղերձից եւ անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտության մասին հայտարարությունից հետո այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում ընթանում են անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ, որոնց մասնակցում է 250-ից ավելի մարդ։

Տպել
670 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան