Հայաստանից ձեզ շատ սեր եմ բերել․ Աննա Հակոբյանը հանդիպել է Ալմաթիի հայ համայնքի հետ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ղազախստանի հանրապետության Ալմաթի քաղաք այցի շրջանակում մայիսի 23-ին Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի, «Լույս» կենտրոնի տնօրեն Գառնիկ Օհանջանյանի, Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտուշ Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց հոգևոր թեմի «Լույս» կենտրոն և հանդիպել Ալմաթիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը Աննա Հակոբյան նշել է, որ շատ երջանիկ է հայ համայնքի հետ հանդիպման առիթի համար, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։ «Ամեն անգամ որևէ երկրում հայ համայնքի հետ հանդիպմանը տարբեր զգացողություններ եմ ունենում, շատ հուզվում եմ: Զգացողությունները տարբեր են, մի կողմից ուրախ եմ, որ գալով նոր քաղաք տեսնում եմ իմ հայրենակիցներին և ինձ կարող եմ ավելի վստահ զգալ, բայց տխրում եմ, որ մեր հայրենակիցները երկրից դուրս են ապրում։ Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ, որ կարող եմ շփվել ձեզ հետ։ Ուզում եմ ձեզ ասել, որ Հայաստանից շատ սեր եմ բերել ու նաև  Հայաստանում սպասում ենք բոլորիդ, աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, որ նրանք վերադառնան և մշտական բնակություն հաստատեն իրենց հայրենիքում»,- ասել է Աննա Հակոբյանը։ Համայնքի ներկայացուցիչները հարցեր են ուղղել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, սոցիալական ու անձնական խնդիրների վերաբերյալ։ Աննա Հակոբյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին,  լսել նրանց առաջարկություններն ու ծրագրերը։

Տպել
1560 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին