Վարչապետը վերընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպեսհայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտ­րու­թյամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հա­ջո­ղու­թյուններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնոր­դելու ճանապարհին։

Մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ամուր բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կայուն զարգա­ցում է ապրել:  Ուրախությամբ պետք է նշեմ  առևտրի, զբոսաշրջության և կրթու­թյան ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությունը: Վերջերս մեր երկրները նախաձեռնեցին նաև փոխգործակցություն ռազմատեխնիկական բնա­գավառում, ինչը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացումն ամուր հիմք կծառայի՝ բացահայտելու նոր փոխշահավետ հեռանկարներ և համա­գոր­ծակցության խոստումնալից ուղիներ։

 Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաս­տանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»։  

Տպել
287 դիտում

Ջեքսոնի մահից հետո դիահերձման արդյունքում բացահայտվել է մաշկի գույնի փոփոխության պատճառը

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում

Արթուր Դավթյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումները

Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվեց

Արարատ Միրզոյանը կողմ է ՀՀ-ի եւ Հնդկաստանի մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը. Պաշտպանական խումբ

Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին աճել է 7.3 տոկոսով

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր. Արցախ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

Լեւոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել․ պատմում է իր ունեցած բիզնեսների մասին

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել. Պատրուշև

Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի 2 որդիներից ոչ ոք չի արել. Կարապետյան

Ստեփանավանի ողջ աղբը թափվում է Ձորագետի կիրճ. Տուրիզմը այդտեղ արհեստական մեռցնում են (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ․ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան

Ոտքերս ուռել են. Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում. նիստը հետաձգվեց