Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Թավշա հեղափոխությունից եւ ազատ, արդար ու ժողովրդավարության ոգով անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Մասնավորապես նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

«Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն: Ինչ խոսք, այս ճանապարհն ավելի հեշտորեն կարող ենք անցնել միջազգային գործընկերների աջակցությամբ»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է նաեւ Ազգային ժողովում իրականացվող ծրագրերը՝ ուղղված խորհրդարանի, պատգամավորների, աշխատակազմի կարողությունների հզորացմանը, վերլուծական, փորձագիտական կառույցների կայացմանը:

«Մենք կարեւորում ենք խորհրդարանի աշխատանքների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրության լայն շերտերի ներգրավվածությունը խորհրդարանի աշխատանքներին, այդ թվում՝ օրինաստեղծ գործընթացներին»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երեւան, եւ իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձեւաչափերով` հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ստոկհոլմ կխթանի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում գործակցության ընդլայնմանը:

Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերը, ներկայացնելով այցի առաքելությունը, ընդգծել է, որ նպատակ ունեն ծանոթանալու մեր երկրում հաստատված նոր իրողություններին, համագործակցության այն հնարավորություններին, որոնք իրենց կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանում մասնավորապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսության զարգացման, խորհրդարանի կարողությունների հզորացման ուղղությամբ: Նա կարեւորել է Ազգային ժողովի նախագահի այն նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվել է հարթակ` համակարգելու եւ ավելի նպատակային դարձնելու խորհրդարանական կառույցների գործունեության բարելավմանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել շվեդական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ուղղությամբ կատարած քայլերի համար՝ նշելով, որ վերջինիս ամբողջական գործարկումը փոխգործակցության նոր հնարավորություններ կընձեռի:

Տպել
617 դիտում

«Նոր բզբզ». Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը համատեղ նոր պրոյեկտի վրա են աշխատում (լուսանկար)

Տղամարդը բնակարանից գողացել է զարդեր եւ գրավադրել մայրաքաղաքի տարբեր գրավատներում (տեսանյութ)

Լրացուցիչ 71 մլրդ դրամ ենք հատկացրել սոցիալական ամենատարբեր խմբերի բարեկեցությունը բարձրացնելու համար. Փաշինյան

ՀԾԿՀ-ն Ucom-ի կողմից Beeline-ը գնելու վերաբերյալ նախնական դիրքորոշում ունի․ Ավինյան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Սյունիքում առկա է մերկասառույց

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը

Մենք չենք քննադատում, մենք ասում ենք՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, կերը տալիս ենք. Նիկոլ Փաշինյան

Իրավապահ համակարգը մտավախություն է հայտնում, որ ՍԴ-ում սպասում են՝ բոլոր կոռուպցիոներներին պատասխանատվությունից ազատեն

Այստեղ վստահության կամ անվստահության հարց չկա. Նիկոլ Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողովի մասին

ՔԿԾ-ում քննարկվել են կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնության ու սպասարկման կազմակերպմանն առնչվող հարցերը

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթեւեկության կազմակերպման նոր կարգ. ոստիկանություն (տեսանյութ)

Վարչապետը զարմացել է, որ ծննդատան աշխատակիցները հիվանդանոցային խալաթներով դուրս էին եկել բողոքի ակցիա անելու

Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի մրցույթին մասնակցել են 7 թեկնածուներից 5-ը, հաղթել՝ 3-ը

Կրակոց Արարատի մարզում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Հայաստանը 2020-21թթ. համար ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ

1-ին զորամիավորման եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի հրամանատարները տեղազննում են անցկացրել կիրառման շրջաններում

Արցախն էլ պիտի ներդնի սպանդանոցային մորթի կարգավորումը, եթե ուզում են՝ այդ միսը հայաստանյան շուկայում վաճառվի

Կայացել է ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Ուրիշ ի՞նչ պետք է աներ Կառավարությունը. Ն․Փաշինյանն անդրադարձավ Կուտոյանի մահվան դեպքին եւ այդ թեմայով շահարկումներին

ՓԾ ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է 2019 թվականը. ԱԻՆ