Պատրաստվում են անցնել հակագրոհի ամբողջ ճակատով. «Ժողովրդի դեմ խաղ չկան»-ն պետք է ամեն օր ապացուցել

Հեղափոխությունից մեկ տարի անց հակահեղափոխությունը գլուխ է բարձրացրել եւ ակնհայտորեն պատրաստվում է անցնել հակագրոհի ամբողջ ճակատով։ Իրավիճակը բավականին լուրջ է, եւ, եթե հաշվի առնենք հակահեղափոխականների «գործիքակազմը», շատ դժվար է լինելու խուսափել ցնցումներից։

Եվ այսպես, ի՞նչն է փոխվել այս մեկ տարվա ընթացքում, որ նախկինում «նոր իրողությունները ողջունողները», «հեղափոխությանն անվերապահորեն աջակցողներն» ու պարզապես ասպարեզից հեռացած ու սսկվածները հիմա բացահայտ պայքարի են ելել իշխանությունների դեմ ու իրենց բավականին հանդուգն են պահում։

Տեղի է ունեցել հետեւյալը։ Թեեւ մեկ տարի առաջ համաժողովրդական շարժման հզորությունից սարսափած քաղաքական ուժերն ու քրեաօլիգարխիկ համակարգը մեկը մյուսի ետեւից իրենց հավատարմությունն էին հայտնում հեղափոխության գաղափարներին ու նոր իշխանություններին, այնուհանդերձ դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ բոլոր այդ ուժերը ներքուստ դեմ են հեղափոխությանը, եւ հարմար պահի (հենց որ էյֆորիան անցնի, եւ իշխանությունները փոքր-ինչ թուլանան), միանգամից անցնելու են հակահարձակման։ Պարզ ասած՝ ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ոչ մի իրական դաշնակից չունի, նրա միակ դաշնակիցը ժողովրդի մեծամասնությունն է։ Պարզապես մեկ տարի առաջ դա լավ չէր երեւում, իսկ հիմա ավելի ակնհայտ է։

Դրան գումարվել են նաեւ հետեւյալ գործոնները։ Առաջին՝ Ռուսաստանում այդպես էլ չհամակերպվեցին այն մտքի հետ, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում կարող է հեղափոխություն տեղի ունենալ, որի արդյունքում այդ երկիրը կսկսի շարժվել սեփական ներքաղաքական օրակարգով։ Ու քանի որ Հայաստանում ավանդաբար մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր երկրի ապագան տեսնում են միայն Ռուսաստանի «ֆորպոստի» կարգավիճակում, նրանք որսացին Ռուսաստանից եկող ազդակները եւ կտրուկ ակտիվացրեցին իրենց գործունեությունը։ Հասկանալի է՝ դա ներկայացնելով որպես մտահոգություն պետության անվտանգությամբ (թեեւ բուն նպատակն այդ հարցերը շահարկելով ռեւանշի հասնելն է)։

Երկրորդ՝ Արեւմուտքն էլ իր հերթին տասնամյակներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձում էր ազդել մեր հանրային գիտակցության վրա եւ հասարակության մեջ այնպիսի արժեհամակարգ ձեւավորել, որն ի վերջո կհանգեցներ ժողովրդավարական անշրջելի բարեփոխումների։ Արդյունքում՝ իսկապես ձեւավորվեց քաղաքացիական հասարակություն, որն էապես նպաստեց հեղափոխության հաղթանակին։ Բայց հեղափոխությունը, պարզվեց, «գունավոր» չէր եւ բացառապես ներքաղաքական օրակարգ ուներ․ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, մեծ հաշվով, չփոխվեց։ Սա էլ իր հերթին նպաստեց, որ Արեւմուտքն ու արեւմտյան արժեհամակարգի անվերապահ նվիրյալները «սառեն» հեղափոխությունից (սովորաբար չափազանց ակտիվ այդ երիտասարդները չմասնակցեցին դատարանների շրջափակման ակցիաներին ու մի կերպ թաքցված հրճվանքով ազդարարում էին, թե ակցիաներին շատ քիչ մարդ է մասնակցել)։

Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն, հարյուր հազարավոր քաղաքացիների աջակցությունը վայելող իշխանություններ (եթե անգամ այդ քաղաքացիները մեկ տարի առաջվա պես պատրաստ չեն վարչապետի կոչով վայրկենապես դուրս գալ փողոց), եւ կտրուկ ակտիվացած ռեւանշիստական շարժում, որին տարբեր դերակատարումներով մաս են կազմում գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ժամանակավորապես գունափոխված քրեաօլիգարխիկ համակարգը, նախկինից մնացած դատական համակարգը, նախկին իշխանությունները՝ իրենց կառույցներով, քարոզչամիջոցների 80-90 տոկոսը, եւ այլն։ Մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մինչեւ հեղափոխությունն իրենց ավելի լավ էին զգում։

Մի խոսքով՝ իշխանություններն ու հեղափոխության կողմնակիցները պետք է հանեն վարդագույն ակնոցներն ու սթափ գնահատեն իրավիճակը։ Հեղափոխությունն իր ամենադժվար օրերն է ապրում, եւ իշխանություններին միայն սոցկայքերում աջակցելը քիչ է։ Անհրաժեշտ է իրական աջակցություն, եւ այդ աջակցությունը կարող է ցույց տալ միայն ժողովուրդը։ Որովհետեւ հեղափոխության միակ շահառուն ժողովուրդն է։ Այլ շահառուներ չկան, ու հենց դա է, որ բարդացնում է իրավիճակը։

Տպել
16264 դիտում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան