ՀՀ մարմնամարզիկները կարեւորագույն ստուգատեսներից առաջ փորձնական մրցումների կմասնակցեն

Դիտյատինի գավաթի խաղարկությունը ՀՀ հավաքականի մարմնամարզիկների համար փորձնական է Մինսկի Եվրոպական խաղերից ու աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մասնագետը նշեց, որ մայիսի 22-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Արթուր Դավթյանը, որը պատրաստվում է Եվրոպական խաղերին, եւ Գագիկ Խաչիկյանը, որը հանդես է գալու ԱԱ-ում, կփորձեն իրենց վարժությունները:

«Հիմա իրենց լավագույն մարզավիճակում չեն, որովհետեւ պետք չէ, որ այդպես լինի: Մեզ 1 ամիս հետո է անհրաժեշտ լավագույն մարզավիճակում լինել: Դավթյան Արթուրը Եվրոպական խաղերին է պատրաստվում, նոր էլեմենտներ ենք ավելացրել, այդտեղ փորձելու ենք: Հունիսին տեղի է ունենալու աշխարհի երիտասարդների առաջնությունը, որն առաջին անգամ է անցկացվելու, նպատակը հենց դա է. հետախուզական մրցում է լինելու մեզ համար, երկուսով գնում են փորձեն գան»,- ասաց Սերոբյանը:

Ըստ մասնագետի՝ «Դիտյատինի գավաթի խաղարկությանը մասնակցելու է 17 կամ 18 երկիր: Դավթյանն ու Խաչիկյանը պայքարելու են բազմամարտում ու առանձին գործիքների վրա: Սանկտ Պետերբուրգում նրանց հետ են լինելու մարզիչ Աշոտ Գասպարյանը եւ Սերոբյանը: Վերջինս հանդես է գալու որպես մրցավար:

Հունիսի 21-ից հուլիսի 21-ը կայանալիք Եվրոպական խաղերում, բացի Արթուր Դավթյանից, ՀՀ-ն են ներկայացնելու նաեւ Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (երկուսն էլ օղակների վրա վարժությունում): Նրանք առայժմ մարզվում են տեղում՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ուսումնամարզական հավաք է կազմակերպել, ու հունիսի 7-ից մարզիկները երկու շաբաթ կմարզվեն Թբիլիսիում: Այնուհետեւ կվերադառնան, ու նրանցի  3-ը կմեկնի Մինսկ, մեկը՝ աշխարհի առաջնություն:

Տպել
436 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան