Նորընտիր ռեկտորը խոստացավ հրաժարականի պահանջին պատասխանել վաղը. ուսանողները հայտարարեցին՝ մինչ այդ բոլորը կմնան շենքում

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կրքերը չեն հանդարտվում: Ուսանողները շարունակում են արգելափակած պահել շենքի մուտքերն ու ելքերը՝ թույլ չտալով դուրս գալ բուհի խորհրդի անդամներին, որոնք այսօր հրավիրված նիստում անցկացրել են ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ եւ ընտրել միակ թեկնածուին՝ ժամանակավոր պաշտոնակար Լիլիթ Արզումանյանին:

Մրցույթին մասնակցելու համար դիմած մյուս երկու թեկնածուները չեն համապատասխանել ներկայացվող պահանջներին եւ դուրս են մնացել մրցակցությունից: Ուսանողները, սակայն, այլընտրանքային թեկնածուներ ու ծրագրեր էին պահանջում: Նրանք ժամանակ առ ժամանակ հնչեցնում են Երեւանի նախկին փոխքաղաքապետ, այս բուհի դասախոս Արամ Սուքիասյանի անունը: Նա ինքն էլ հայտարարել է, որ նոր ընտրություն լինեու դեպքում առաջադրելու է իր թեկնածությունը:

Մուտքն արգելափակած ուսանողները նաեւ թույլ չէին տալիս ներս մտնել ոստիկաններին: Միայն նրանից մեկին տվեցին այդ հնարավորությունը՝ ԱԺ պատգամավոր, ԵԹԿՊԻ խորհրդի անդամ Լուսինե Բադալյանի հորդորներից հետո: Ոստիկանության ներկայացուցիչն առաջարկեց բողոքի ակցիան շարունակել եւ իրենց իրավունքն իրացնել շենքից դուրս՝ չխոչընդոտելով այլոց իրավունքները: Նա նաեւ հիշեցրեց, որ ուսանողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության:

Մինչ այդ, ուսանողների մոտ էր իջել արդեն ընտրված ռեկտոր Լիլիթ Արզումանյանը եւ դիմել հավաքված ուսանողներին: Նա նախ վստահեցրեց, որ խորհրդի անդամներից եւ ոչ մեկը, ինչպես նաեւ ինքը, ոստիկաններին չի հրավիրել ու ենթադրեց, որ նրանք եկել են՝ տեղի ունեցողի մասին թերեւս իմանալով ուղիղ հեռարձակման միջոցով:

«Ես երեկ ձեզ ասացի, որ կհայտնեմ ինքնաբացարկ: Բայց դուք մոռանում եք, որ այսօր ես այդ իրավասությունը, փաստորեն, չունեմ: Երեկ երեկոյան եղել եմ նախարարի մոտ: Հավատացեք, որ ես նախարարի «մարդը» չեմ, այսպես ասած: Այդպիսի բան չկա: Եթե այդպես լիներ, ինձ գործից չէր հանի (նկատի ունի՝ ԲՈԿ նախագահի պաշտոնից-խմբ.): Այս ամեն ինչը, բնականաբար (երեխեք, ես երդվում եմ), ինձ վրա շատ ծանր է նստում: Ես այսօր ասացի խորհրդում՝ ոչ մի ջահելի չէի ցանկանա, որ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրեր այն, ինչ ես ապրեցի այս երկու օրը: Հավատացեք, ոչ մեկիդ չէի ցանկանա: Խնդրում եմ, հասկացեք նաեւ նախարարին, նա ներկայացնում է պետություն: Ինքը ինձ ասաց՝ տիկին Արզումանյան, մենք ձեզ նշանակել ենք՝ հաշվի առնելով ժամանակավոր պաշտոնակատարի չափանիշները, մենք ձեզ թողել ենք ժամանակավոր պաշտոնակատարի համար ամենաերկար ժամկետը՝ վեց ամիս, որից հետո հայտարարել ենք մրցույթ: Սահմանված ժամանակահատվածը պահել ենք՝  մեկ ամիս, դիմել են երեք թեկնածուներ: Մենք ուրախացանք, որ երեք թեկնածուներ առաջադրվել են, բայց կա կանոնակարգ, կա օրենք: Այն երկու թեկնածությունները դուրս են գալիս, որովհետեւ չեն համապատասխանում չափանիշներին, մնացել եք դուք: Հիմա ինչ եք առաջարկում: Դուք ինձ առաջարկում եք խախտե՞լ օրենքը: Նաեւ դուք էլ իրավունք չունեք խախտել օրենքը»,- կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ զրույցը փոխանցեց Լիլիթ Արզումանյանը:  

Ու թեպետ, ինչպես նշեց, մտածել է, որ տեղի ունեցողն, այնուամեյանիվ կփոխի զարգացումների ընթացքը եւ ինքը չի ընտրվի ռեկտորի պաշտոնում, այժմ այդ ընտրությունը կայացել է, եւ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում: «Ես այլեւս ոչինչ չունեմ ձեզ ասելու. բացի խոստանալուց՝ որպես ռեկտոր ձեզ հետ ունենալ ամենաջերմ, ամենակառուցաղական, ամենաընկերական հարաբերությունները: Սրանից ավելի ձեզ ոչինչ խոստանալ չեմ կարող»,- հավելեց Լիլիթ Արզումանյանը:

Ուսանողները հայտարարեցին, որ ինքը կարող է հիմա հրաժարվել պաշտոնից: «Եթե դուք չեք ուզում, ես այստեղ չեմ մնա, որովհետեւ զուտ մարդկային տեսանկյունից ինձ համար բնավ ցանկալի չէ աշխատել մի տեղ, որտեղ ինձ չեն սիրում»,- արձագանքեց Լիլիթ Արզումանյանը: Խոստացավ ներկայացված պահանջին պատասխանել վաղը՝ նախարարի հետ խոսելուց հետո: Ուսանողները արագ որոշում էին ակնկալում: Հայտարարեցին, թե այդ դեպքում բուհում մնալու են մինչեւ վաղը եւ որեւէ մեկին էլ թույլ չեն տալու դուրս գալ շենքից:

Տպել
2110 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում