Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի. Դատավորների միության հայտարարությունը

22/05/2019 schedule17:48

Վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որի կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ. 

Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքը, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի:

Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անկախությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադարձել է դատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին: Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները(տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):

Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն, դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGERAND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը): 

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով հեռարձակվող հեռուստահաղորդումներում, տեսանյութերում, տպագիր և էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերում հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.

  1. Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ:Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը, կետ 45-րդ):
  2. Անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKAv. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):

Արձանագրելով վերոգրյալը՝ Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից: Դատավորների միությունը հորդորում է նաև զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից, իսկ հավաքներ անցկացնելու իրավունքն իրացնել՝ պահպանելով ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:

Դատավորների միությունն ընդունում է, որ արդի իրավական զարգացումներին համահունչ՝ դատական իշխանությունը ևս բարեփոխումների կարիք ունի, որոնք պետք է միտված լինեն մեր երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը և իրավակարգի ամրապնդմանը:

Ուստի Դատավորների միությունը պատրաստակամ է այդ հարցում շահագրգիռ անձանց կողմից համապատասխան կամք դրսևորելու դեպքում առողջ ու կառուցողական քննարկումներ ծավալել դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ՝ խնդրի լուծումը տեսնելով բացառապես իրավական դաշտում` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված դրույթների պահպանմամբ:

ՀՀ դատավորների միության խորհուրդ

Տպել
1976 դիտում

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ