ԲԴԽ անդամը 5 անշարժ գույք, 2 ավտոմեքենա եւ 8 մլն դրամը գերազանցող ոսկեղեն եւ ժամացույց ունի

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց հետո՝ 2019 թվականի ապրիլի 26-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Մեղրյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 ավտոտնակ եւ 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Որպես շարժական գույք Մեղրյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «BMW X5 4.4 I» եւ «MERCEDES-BENZ CLA 200» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մեղրյանն ունեցել է 20 հազար դրամի չափով բաժնեմաս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ԲԴԽ անդամը 30 հազար դոլարի չափով հանձնած փոխառություններ ունի:

Մեղրյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք ոսկեղեն եւ ժամացույց: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու դրությամբ կազմել է 7500 եվրո:

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը ԲԴԽ անդամն ունեցել է 4 մլն 280 հազար 806 դրամի չափով եւ 3 հազար դոլարի չափով եկամուտ: 1 մլն 130 հազար 900 դրամը եւ 271 հազար 930 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը՝ ստացված փոխառություններից:

Տպել
1011 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ