Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը կայացել է. ով է նոր տնօրենը

Երեկ՝ մայիսի 21-ին, Լոռու մարզպետարանում կայացել է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը: Հանձնաժողովում ներկա են եղել մարզպետարանի 7 աշխատակիցներ: Տնօրենի թափուր պաշտոնի համար փաստաթղթեր ներկայացրել էին 3 դիմորդներ՝ Աշոտ Ամիրյանը, Անուշավան Նիկողոսյանը եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանը:Վահագն Մկրտչյան

Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ թեկնածուներից միայն Վահագն Մկրտչյանն է ներկայացել մրցույթին. «Բոլոր դիմորդներն էլ պատշաճ տեղեկացված են եղել մրցույթի օր ու ժամի մասին, բնականաբար, չներկայանալու պատճառով իրենք դուրս են մնացել: Ուղիղ 11:00-ին մենք սկսել ենք մրցույթը»,-ասաց նա:

Վարչության պետի խոսքով՝ մրցույթը բաղկացած է եղել մի քանի փուլից. «Առաջին փուլով թեկնածուն պատասխանել է 50 հարց պարունակող թեստերին, Վահագն Մկրտչյանը պատասխանել է հարցերին ու անցել հաջորդ՝ բանավոր հարցերին: Այնուհետ թեկնածուն ներկայացրել է 5 տարվա զարգացման պլանը: Վահագն Մկրտչյանը պատասխանել է բոլոր հարցերին, ներկայացրել զարգացման ծրագիրը: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել Վահագն Մկրտչյանին»,- ասաց նա՝ հավելելով, որ ըստ օրենքի՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը պետք է նշանակի տնօրեն:

Վարչության պետի խոսքով՝ որեւէ խանգարող հանգամանք այս պահին չկա: Սպասում են մարզպետի որոշմանը:

Տպել
4251 դիտում

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր ժամը 09:00-18:00-ն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնեբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը