«Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի. գիտնականների առաջարկները կառավարությանը

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հրավիրված էր գիտաժողով՝ նվիրված թավշյա հեղափոխության մեկ տարվան՝ նպատակ ունենալով հայ տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների կողմից կառավարությանը ներկայացնել կիրառական առաջարկություններ, որոնք բխում են այդ մարմնի գործունեության հնգամյա ծրագրից:

«Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ասաց, թե մեծ հետաքրքրությամբ է մասնակցում այս միջոցառմանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտում առկա իրավիճակին, խոսեց խնդիրների ու իր պատկերացրած լուծումների մասին: Մերօրյա աշխարհում, ըստ նրա, մեծապես որոշիչ է, թե հանքարդյունաբերությունը որքանով է ուղեկցվում բնապահպանական նորմերը պահպանելով: Կարեւոր է, որ բնությանն առնչվող ծրագրերն իրականացվեն պետություն-քա­ղաքացի մասնակցությամբ՝ փոխադարձ վստահության պայմաններում: «Բնական ռե­սուրսների շահագործման որեւէ նախագիծ հաջո­ղություն կարող է ունենալ նաեւ մեկ այլ ոչ պակաս հանգամանքի առկայության դեպ­քում: Չմոռանանք, որ որպես ընդունված նորմ, ամեն մի երկրում ընդերքը պատ­կանում է այդ տա­րած­­քում ապրող մարդկանց-պետությանը, այդ նորմը շատ հաճախ ամրա­գրված է յուրաքանչյուր երկրի ամենաբարձր իրավական կամ իրավունքի ակ­տում` ՀՀ քաղաքացիների մասով այն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ մասում: Սրանից հետեւում է, որ ընդերքի շահագործման արդ­յունքներն էլ պետք է հասանելի լինեն երկրի քաղաքացիներին` բոլորին եւ ոչ թե առանձին խմբերի»,- նկատեց տնտեսագետը:

Կառավարության ծրագրի պահանջները իրականություն դարձնելու համար նա անհրաժեշտ է համարում մասնավորապես հետեւյալը. ա) մշակել եւ ներդնել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն, բ) խրախուսել պոչամբարների վերամշակումը, գ) նվազագույնի հասցնել հանքերի արդյունաբերական շահագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցվող վնասները, դ) արագացնել նոր պղնձաձուլարանի կա­ռու­ցումը, ե) մշակել համապատասխան ընթացակարգեր հանքարդյունաբերական ընկերությունների կողմից առողջության վրա ազդեցության գնահատումներ իրականացնելու համար:

Տ.գ.թ. դոցենտ Գայանե Հարությունյանը ռազմարդյունաբերության թեմայով իր զեկուցման մեջ փաստեց. «Գործնականում երկրի անվտանգության գլխավոր երաշխավորը բանակն է։ Սակայն մարդկային ռեսուրսների շարունակական ներգրավումը ռազմական ուժեր պետության համար մեկ այլ սպառնալիք է ենթադրում՝ մարդկային կապիտալի սպառում։ Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է կորցնել բարձրորակ աշխատուժի առավելությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ոչ մեկ տասնամյակ։ Միաժամանակ, ռազմական ծախսերը, չնայած զգալի ծավալներին՝ տնտեսական աճի վրա խթանող ազդեցություն չեն ունեցել այն դեպքում, երբ տնտեսական օրինաչափությունները ենթադրում են նման ակնհայտ ազդեցություն։ Ակնհայտ է, որ ռազմական ծախսերը խթանիչ ազդեցություն կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ դրանց զգալի մասը պետական ռազմական պատվերի միջոցով վերադառնում է իրական տնտեսություն։ Այն դեպքում, երբ ռազմական ծախսերն ուղղորդվում են ռազմական նշանակության արտադրանքի ներկրմանը, բազմարկվում է ոչ թե տնտեսության վրա խթանիչ ազդեցությունը, այլ բացասականը»: Նա մասնավորապես նաեւ առաջարկեց. «Ազգ-բանակ» հայեցակարգը վերափոխել «Ազգ-տնտեսություն-անվտանգություն» հայեցակարգի, որում կփոխվեն շեշտադրումները «ամբողջ հասարակությունը բանակի համար»-ից դեպի «ամբողջ հասարակությունը սեփական բարեկեցության եւ անվտանգության համար»-ի»:

Հնչած զեկուցումներից մեկն էլ վերաբերում էր Հայաստանի էներգետիկ անվտանգության ուղենիշներին: Տ.գ.թ. Հայկ Մարկոսյանն այդ ճանապարհին կարեւորեց վերականգնվող էներգետիկան՝ միջուկայինի փոխարեն: «Ամբողջ աշխարհում մեկնարկել է վերականգնվող էներգետիկայի անցման հեղափոխությունը, որին չհետեւող երկրները հայտնվելու են մրցունակության լուսանցքից դուրս: Ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ շարունակաբար կրճատվում է միջուկային էներգետիկայի ներդրումը էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության կառուցվածքում: Այն 1990-ականներից հետո անընդհատ նվազել է՝ հասնելով 8 տոկոսի: Էներգետիկ ոլորտում ներդրումային որոշումների ուղղությունները քաղաքականության մշակման կարեւորագույն ազդակներ են: Ըստ ներկայացված տվյալների, 2017 թվականին միջուկային էներգետիկայի ոլորտում ներդրվել է ընդամենը 16, քամու էներգիայի ոլորտում՝ շուրջ 100, արեւային էներգիայի ոլորտում՝ շուրջ 160 մլրդ դոլար, ինչը ցույց է տալիս ներդրումային հոսքերի ուղղորդվածությունը դեպի վերականգնվող էներգետիկա»,- ասաց Մարկոսյանը:

Նա նաեւ վկայակոչեց «Լազարդ» խորհրդատվական ընկերության հաշվարկած էլեկտրաէներգիայի հաշվեկշռված արժեքը տարբեր տեխնոլոգիաների պայմաններում: Ըստ այդմ, միջուկային էներգետիկայի արտադրած 1 Մվտ/ժ էլեկտրաէներգիաի հաշվեկշռված արժեքը կազմում է 112-189, քամու էներգիան՝ 29-56 եւ արեւային էներգիան՝ 40-46 դոլար: Ավանդական տեխնոլոգիաներից ամենաէժանը համակցված ցիկլով գազային էլեկտրակայաններն են, որտեղ այն կազմում է 41-47 դոլար: Հետեւաբար, էլեկտրաէներգիայի թողարկման տեխնոլոգիաներից ամենաթանկերից մեկը հենց միջուկայինն է:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ գործնականում այստեղ բարձրացված հարցերի ամբողջ շրջանակը Հայաստանի կառավարության գործունեության օրակարգում է, ինչը մեծ հաշվով լավ նորություն է եւ ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, բացի այս կարգի միջոցառումներից, մեր գիտական եւ փորձագիտական հանրության հետ հաղորդակցության այլ խողովակներ էլ ունենք եւ, ըստ էության, կարողանում ենք ընդհանուր դաշտ ձեւավորել, որտեղ աշխատում ենք: Ճիշտ է, հնարավոր է անձամբ, բնականաբար, չեմ կարող բոլորի հետ մեծ ծավալի շփումներ ունենալ, բայց այս քննարկումը ցույց է տալիս, որ մեր կառավարության ներկայացուցիչներն, այնուամենայնիվ, շփվում են եւ ձեզնից նաեւ հավաքագրած տեղեկատվությունը բերում են ու դարձնում կառավարության օրակարգ»,- ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ մասնավորապես ասաց վարչապետ Փաշինյանը:

«Ես ուզում եմ առանձին անդրադառնալ ռազմարդյունաբերության թեմային: Շատ ճիշտ նշվեց, որ ընդհանրապես ռազմական ծախսերը մեր բյուջեի վրա բավականին ծանրակշիռ տեղ ունեն: Լիովին համաձայն եմ այն դիտարկման հետ, թե մենք պետք է այնպես անենք, որ այդ ծախսերը ոչ թե բեռ լինեն, այլ հնարավորություն՝ տնտեսության զարգացման համար, ընդ որում, նաեւ ձեր նշած մեխանիկայի եւ այլ ոլորտներում: Այս նկատառումով է, որ մենք ՀՀ-ում ստեղծում ենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որի խնդիրը պետք է լինի հենց այսպիսին. մենք պետք է փորձենք մեր ունեցած հենքի վրա, էական չէ հենքն ինչպիսին է, կառուցել ահա այդպիսի կառուցվածք, որտեղ կկարողանանք իսկապես մեր զինված ուժերին ժամանակակից չափանիշներին համապատասխանող արտադրանք առաջարկել, բայց նաեւ մեր նպատակակետը, ինչպես ընդհանուր տնտեսության համար, պետք է լինի արտահանումը, ինչը շատ կարեւոր ուղղություն է»,- նաեւ նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, նա հայտարարեց Հայաստանը տաղանդների համար դրախտ դարձնելու մտադրության մասին, ինչի վերաբերյալ նախօրեին խոսել էր Հարվարդի համալսարանի ուսանողների հետ. «Այսօր աշխարհի առաջատար բոլոր ընկերությունները փնտրում են տաղանդներ, տաղանդներով համակված միջավայր: Երեկ Հարվարդի համալսարանի ուսանողների հետ էի հանդիպում եւ ասացի, որ մեր ամենառազմավարական տեսլականը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը դարձնել դրախտ տաղանդների համար, դարձնել երկիր, որտեղ տաղանդը զարգացնելու, իրացնելու, անսահմանափակ հնարավորություններ կան: Ես հավատում եմ, գիտեմ, համոզված եմ եւ տեսնում եմ, որ մենք հասնելու ենք այդ նպատակին, մեզ պետք է հետեւողականություն, աշխատասիրություն, համբերություն եւ, իհարկե, ինտելեկտուալ աշխատանք, որը մենք իրար հետ անպայման կանենք»:

Տպել
2905 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը