Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը քիչ առաջ դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում եւս այս միջնորդությունը ներկայացվել է, սակայն այն մերժել է այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը իբր չի ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ստանալու համար են ցանկանում հիշյալ անձանց կանչել հարցաքննության: «Իրականում մենք միջնորդությունում այդ ամենը նշել էինք: Բացի այդ հիշյալ անձանց հարցաքննությունը բխում է գործով որպես ապացույց ճանաչված բազմաթիվ տեսանյութերով: Մասնավորապես, պարոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 16-ին եւ ապրիլի 22-ին համապատասխանաբար Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում եւ Արցախի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար եւ հենց այդ տեսանյութերի ուսումնասիրություններով իրադարձությունների ժամանակ մի կողմից ցուցարարներին գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ Վալերի Օսիպյանը, որպես Երեւան քաղաքում ոստիկանության ծառայության ղեավար, իրականացրել է ոստիկանության Երեւան քաղաքի ծառայողների ղեկավարումը: Հետեւաբար, նրանց, ինչպես նաեւ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող նեկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունը անհրաժեշտ ենք համարում հետեւալ պատճառաբանությամբ՝ ոստիկանության վկայակոչված երկու բարձրաստիճան պաշտոյաները դեպքերի ժամանակ անմիջական գտնվել են դեպքի վայրում, անմիջական ականատես են եղել այդ գործողություններին, որոնց կապակպցությանբ մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանին: Իսկ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել այնտեղ, եւս տիրապետում է տեղեկություններին, որոնք սույն գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել»,- միջնորդության մեջ նշեց Տիգրան Սաֆարյանը:

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ չի նշել որեւէ պատճառաբանություն, թե ինչ կարեւոր տեղեկություն պետք է վկաները հայտնեն գործի վերաբերալ, ուստի գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:

Տուժող կողմի համար եւս հասկանալի չէր, թե ինչ տեղեկություն պետք է հայտնեն Նիկոլ Փաշինյանը, Վալերի Օսիպյանը եւ Հունան Պողոսյանը: Տուժող Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը նշեց, որ հասկանալի չէ, թե ինչ փաստի, փաստերի հանգամանքների վերաբերյալ պետք է ցուցմունք տան նրան:

Դատարանը որոշեց նշված միջնորդության քննարկումը հետաձգել եւ դրան անդրադառնալ դատաքննության արդյունքում:

Տիգրան Սաֆարյանը միջնորդեց նաեւ Հատուկ քննչական ծառայությունից պահանջել տեղեկություններ` կապված հեղափոխության օրերին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական այլ գործերի վերաբերյալ: Միջնորդություն ներկայացնելիս Սաֆարյանը նկատեց, որ իր պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է մեկ այլ քրեական գործի նյութերով, որը վերաբերել է հեղափոխության օրերին ոստիկանության այլ ծառայողների կողմից ենթադրյալ ապօրինություն կատարելուն: Այս քրեական գործն էլ իր հերթին հարուցված է եղել ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործի նյութերից: Նախաքննության ավարտ հայտարարելուց հետո Տիգրան Սաֆարյանը նախաքննական մարմնին միջնորդել է տրամադրել վերը նշված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ պարզելու համար` դրանում ներգրավված մեղադրյալ անձինք կան, թե՝ ոչ, կամ արդյոք որեւէ անձի վերաբերյալ կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում: Այս միջնորդությունը, պաշտպանի խոսքով, եւս մերժել է, ուստի պաշտպանը նման միջնորդություն ներկայացրեց նաեւ դատարանում:

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն այս միջնորդության դեմ եւս առարկեց: Լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները՝ նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը պաշտպանի այս միջնորդության քննությունը եւս հետաձգեց:

Այսօրվա նիստին ներկայացել էին գործով տուժողները: Նրանց թվում է նաեւ լրագրող Լիանա Եղիազարյանը, որը Արցախի փողոցում լուսաձայնային նռանկի սխալ կիրառման հետեւանքով երկու վնասվածք է ստացել: Նա պատմեց, որ ապրիլի 22-ին Արցախի փողոցում լուսաբանելիս է եղել բողոքի ակցիան, երբ Նիկոլ Փաշինյանին բերման են ենթարկել:

«Ցուցարարները թույլ չէին տալիս Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկել, եւ ոստիկանական օպերացիան տեղի ունեցավ, պայթուցիկ նյութեր նետվեցին այն ուղղությամբ, որտեղ մենք գործընկերներով աշխատում էինք, եւ որտեղ առնվազն տասը տեսախցիկ կար: Այդ պայթուցիկ նյութերը նետվեցին հենց այն հատված, որտեղ մենք լուսաբանում էինք Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու պահը...Անսպասելի էր, որ այդ հատուկ միջոցները կնետվեն ուղիղ լրագրողների ուղղությամբ»,- պատմեց Եղիազարյանը: Մեր հարցին, թե Լեւոն Երանոսյանին տեսե՞լ է նռնակ նետելիս, տուժողը բացասական պատասխան տվեց: «Հետագայում է պարզվել, որ Լեւոն Երանոսյանի հրահանգով են այդ հատուկ միջոցները կիրառվել»,- նշեց լրագրողը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ին:

Տպել
5824 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում