Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու մասին հայտարարությունը. ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին:

ԵԽԽՎ-ի Հայաստանի մոնիթորինգի խմբի համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելը (Սլովենիա), մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել:

Ընդ որում ուշագրավ է, որ նրանք այդ հայտարարությունը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը դատարանի կողմից փոխելու հետ: «Ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է և, հետևաբար, օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում: Իսկ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:

Օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով են նրանք:

Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը: Ակնհայտ է, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
21970 դիտում

Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի ակտերը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու եւ ՍԴ դիմելու որոշումը բեկանվեց

Արարատ Միրզոյանը կողմ է ՀՀ-ի եւ Հնդկաստանի մայրաքաղաքների միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը

Վերաքննիչ դատարանը կասեցրել է Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ գործի վարույթը. Պաշտպանական խումբ

Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՕՊ զորամաս

Կայացել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի առաջին նիստը

Վրացական լարին նորից ռեկորդային չափով արժեզրկվել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին աճել է 7.3 տոկոսով

Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. դատարանը հրապարակեց որոշումը

Դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր. Արցախ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սլովենիայի վարչապետին Պետականության օրվա կապակցությամբ

Լեւոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել․ պատմում է իր ունեցած բիզնեսների մասին

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Իսրայելը Սիրիայի հարցով որոշ կետերի շուրջ համաձայնության են եկել. Պատրուշև

Փաշինյանի միակ որդին զինվորական ծառայություն է անցնում Արցախում, ինչը Քոչարյանի 2 որդիներից ոչ ոք չի արել. Կարապետյան

Ստեփանավանի ողջ աղբը թափվում է Ձորագետի կիրճ. Տուրիզմը այդտեղ արհեստական մեռցնում են (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ․ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյան

Ոտքերս ուռել են. Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն լավ չի զգում. նիստը հետաձգվեց

Ուրիշի ցավ չկա. եթե շուրջդ սխալ բան է կատարվում, մի օր այն դիպչելու է նաև քեզ

Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին. Աննա Հակոբյանն Արցախում հանդիպել է իր որդուն

Ում դեմ են բողոքում վրացիները և ինչ կարող է անել Հայաստանը