Նախկինները հենց այնպես չեն զիջելու իրենց վերջին փրկօղակը

Դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը երեւի դարձավ այն վերջին կաթիլը, որն իշխանություններին ստիպեց ձերբազատվել պատրանքներից, թե դատական համակարգն ինքնաբուժվելու է, եւ հնարավոր կլինի խուսափել «վիրահատական միջամտությունից»։ Պարզվեց՝ եթե իշխանությունները չեն միջամտում դատարանների գործունեությանը, դա դեռ երաշխիք չէ, որ ուրիշները նույնպես չեն միջամտի։

Ի՞նչ է տեղի ունենում այս օրերին Հայաստանում։ Եթե մի կողմ թողնենք վերջին օրերի իրադարձությունների էմոցիոնալ ֆոնը, վարպետորեն կազմակերպված թամաշաներն ու քաղաքական ուժերի եւ այլ կառույցների բարձրացրած հարայհրոցը, ապա պատկերը մոտավորապես սա է․ Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ձեւավորվել են հասարակության մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական ուժի կողմից, մինչդեռ իշխանության երրորդ ճյուղը՝ դատական իշխանությունը, հիմնականում ներկայացված է նախկին իշխանությունների օրոք նշանակված դատավորներով։ Ընդ որում՝ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները, բնականաբար, անում են ամեն ինչ, որպեսզի երկրում հաստատվի օրենքի գերակայություն, եւ ամեն ինչ լինի օրինականության շրջանակներում։ Բայց «օրինականության շրջանակները» որոշում են դատավորները։ Այն նույն դատավորները, որոնցից շատերը նախկին իշխանություններից քաղաքական պատվերներ են ստացել (օրինակ՝ մարտի 1-ի գործով ազատազրկման են դատապարտել տասնյակ մարդկանց), նախկին իշխանությունների օրոք հայտնի չէ որտեղից հսկայական գումարներ են ստացել «որպես նվիրատվություն» (ինչպես, օրինակ, Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորը), մի խոսքով՝ հազարավոր թելերով կապված են նախկինների հետ։ Արդյունքում՝ ստացվում է, որ նոր իշխանությունները չեն կարող երկրում արմատական փոփոխություններ իրականացնել օրինականության շրջանակներում, որովհետեւ շատ դատավորների համար «օրինականության շրջանակները» բոլորովին այլ են։

Ի՞նչ պիտի անեն Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում։ Տեսականորեն կան մի քանի տարբերակներ։ Առաջին. կոշտ քայլեր չձեռնարկել եւ հույս ունենալ, որ դատավորներն իրենք կգիտակցեն նոր իրողությունները եւ կհարմարվեն դրանց, պարզ ասած՝ «կուղղվեն»։ Գուցեեւ կային ռոմանտիկներ, ովքեր հավատում էին այս տարբերակին, բայց ժամանակը ցույց տվեց, որ նման պատրանքներ ունենալ չարժեր ի սկզբանե։ Երկրորդ տարբերակ՝ գնալ նախկին իշխանությունների ճանապարհով։ Այսինքն՝ թույլ տալ, որ դատավորները «նվիրատվությունների տեսքով» հարստություն կուտակեն, կոմպրոմատներ հավաքել, թղթապանակներ սարքել եւ ստիպել, որ դատավորները հլու-հնազանդ կատարեն իշխանությունների հրահանգները։ Կամ էլ՝ անձամբ դատավորներին ձեռք չտալ, բայց «կոնտրոլի տակ պահել» նրանց մերձավորների բիզնեսները, թեժ պահել ցանկացած պահի նրանց ձերբակալելու սպառնալիքը, եւ այլն։ Այս տարբերակի դեպքում իշխանությունները ոչինչ չէին փոխի, պարզապես կունենային իրենց սեփական խամաճիկային դատարանները, իսկ դա կնշանակեր գետնին հավասարեցնել այն ամենը, ինչի համար իրականացվել է հեղափոխությունը։ Բնականաբար՝ իշխանությունները հրաժարվեցին այս տարբերակից (թեեւ, վստահաբար, ծանոթ էին ե՛ւ սխեմաներին, ե՛ւ մեթոդներին)։ Եվ երրորդ տարբերակը՝ հասնել նրան, որ նախկին համակարգի հետ հազարավոր թելերով կապված ու դրանով իսկ կաշկանդված դատավորներն ինքնակամ հրաժարական տան, ու նրանց փոխարեն արդարադատություն իրականացնեն այն դատավորները, որոնց վրա որեւէ մեկը (նախկին իշխանություններ, ներկա իշխանություններ, մուլտիմիլիոնատերեր եւ այլն) ճնշում գործադրել չի կարող։

Սա ամենամեղմ եւ ըստ էության միակ ընդունելի տարբերակն է, եւ իշխանությունները որոշեցին հենց այդ ճանապարհով էլ գնալ։ Այլ հարց է, որ այս տարբերակի դեպքում նույնպես լուրջ դիմադրություն է լինելու՝ նախկինները հենց այնպես չեն զիջելու իրենց վերջին փրկօղակը։ Բայց այլընտրանք չկա։ Կամ դատական համակարգը նույնպես պիտի փոխվի, կամ արմատական փոփոխություններ իրականացնելու ցանկացած փորձ կտորպեդահարվի նախկինների ազդեցության տակ գտնվող դատավորների կողմից, ու երկիրը կհայտնվի պերմանենտ ցնցումների մեջ։

Ի դեպ՝ այս հարցում նույնպես իշխանությունների միակ դաշնակիցը ժողովուրդն է, այնպես որ՝ առանց համաժողովրդական աջակցության հնարավոր չի լինելու «դարձի բերել» դատական համակարգը։

Տպել
3019 դիտում

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները

Մեկի համար Ամուլսարը սար է, մյուսի համար՝ հանք, 3-րդի համար՝ առիթ

Գառնու ձորում վթարից տուժած երկրորդ ուղեւորը հիվանդանոցում մահացել է. զոհերը ՌԴ քաղաքացիներ են

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ է տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Նախագահը հանդես է գալիս պետականության ամրապնդմանը միտված որոշումների օգտին. Ամուլսարի հանքի մասին