«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը զայրացած է ՀՀ Բարձրագույն խմբի 2018-19 առաջնության 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» հանդիպումից հետո: Երեկ՝ մայիսի 20-ին, Վանաձորում կայացած խաղն ավարտվեց 2:2, «Փյունիկը» միավորներ կորցրեց ու խիստ բարդացրեց գործերը չեմպիոնական պայքարում: Հանդիպման դրվագներից մեկում թիմի խաղացողն ընկավ տուգանային հրապարակում, ու ըստ ակումբի՝ այդտեղ պետք է 11-մետրանոց նշանակվեր իրենց օգտին, սակայն գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը չնշանակեց: Ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ դժգոհելով մրցավարական այս եւ այլ որոշումներից:

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնում է իր խորին վրդովմունքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի ՖԱ»-«Փյունիկ» հանդիպման մրցավարական անձնակազմի եւ, մասնավորապես, գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքի կապակցությամբ։

Չեմպիոնական պայքարի համար առանցքային նշանակություն ունեցող հանդիպման ընթացքում մրցավարները թույլ են տվել կոպտագույն սխալներ, որոնք անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի եւ անաչառության սկզբունքների հետ։ Այդ սխալների մասին հիշեցնելու կարիք չկա, քանի որ դրանք հիասթափության եւ ազնիվ զայրույթի ալիք առաջացրեցին ֆուտբոլային ողջ հանրության մեջ։ Իրենց սխալներով մրցավարները ազդեցին հանդիպման ելքի վրա եւ դրանով ունեցան վճռորոշ ներդրումը չեմպիոնական պայքարում ուժերի դասավորվածության վրա։

Հատկանշական է, որ մայիսի 18-ին, ՀՖՖ-ի կողմից վերոնշյալ խաղը սպասարկող գլխավոր մրցավարին նշանակելուց մեկ օր անց, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը դիմել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանին, ներկայացնելով տվյալ մրցավարի պրոֆեսիոնալիզմի եւ անաչառության վերաբերյալ հիմնավոր կասկածներ եւ խնդրելով փոխարինել նրան։ Գրության պատճենը կցում ենք։ Ցավոք սրտի, ՀՖՖ-ն չի ընդունել այդ խնդրանքը։

Մրցավարական համակարգում վճռական եւ խորքային փոփոխությունների կարիքը վաղուց է հասունացել եւ ակնհայտ է բոլորի համար։ Ցավոք սրտի, մինչ օրս այդ ուղղությամբ չեն արվել հստակ եւ արդյունավետ քայլեր, որի հետեւանքները մենք զգում ենք այսօր։

Նման երեւույթները անհանդուրժելի են եւ պետք է անհապաղ արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից։ Դրանից տուժում են բոլորը՝ ակումբները, որոնց ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը վերացվում է մրցավարի անհավանական սխալներով, պատանի ֆուտբոլիստները, որոնք տեսնում են ֆուտբոլի անարդարության ողջ տգեղությունը եւ մեծ հիասթափություն ապրում, հայկական ֆուտբոլի հեղինակությունը երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում, հայկական ֆուտբոլում ներդում կատարող անձինք, եւ ամենակարեւորը՝ երկրպագուները։   

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հորդորում է ֆուտբոլային իշխանություններին ձեռնարկել անհապաղ քայլեր մրցավարական անձնակազմի թարմացման, հին «կանոններով» աշխատող եւ իրենց վարկաբեկած մրցավարներից ընդմիշտ ազատման՝ ազնիվ, պրոֆեսիոնալ մրցավարության եւ բոլոր ակումբների միջեւ մրցակցության հավասար պայմանների ապահովման նպատակով։

Ընթացող առաջնությունը առանձնանում էր իր դիտարժանությամբ, լարված եւ հետաքրքիր պայքարով։ Կրկնակի ցավալի է, որ նման առաջնության ելքը կարող է որոշվել ոչ թե խաղադաշտում, ազնիվ պայքարի միջոցով, այլ նմանօրինակ մրցավարության արդյունքում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում իր հիանալի երկրպագուներին, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներին, տվյալ հարցում միասնականության եւ աջակցության համար։ Հորդորում ենք չհիասթափվել, նույնիսկ եթե դա շատ դժվար է թվում։

Մենք վճռական ենք տրամադրված, միասնական ենք, եւ պայքարելու ենք մինչեւ վերջ բաղձալի նպատակին հասնելու համար»,- ասովում է ակումբի հայտարարության մեջ:

Կից ներկայացված է նաեւ ՀՖՖ-ին ուղղված այս դիմումը.

Այս խաղից հետո 2 միավոր կորցնելով «Փյունիկը» դեռ գլխավորում է մրցաշարային աղյուսակը 57 միավորով, սակայն 1 հանդիպում ավելի է անցկացրել «Արարատ-Արմենիայից» ու կորցրած միավորներով զիջում է: Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Արարատ-Արմենիան» 55 միավորով 2-րդն է:

Հանդիպման վիճելի դրվագը

Տպել
1623 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը