Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը. ԱԳՆ խոսնակ

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումներին Նաղդալյանն ասաց, որ մայիսի 7-ին կայացել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։

«Նոր օրակարգով այս երկխոսությունը եկել է փոխարինելու հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նախորդ ձեւաչափը։ Հանդիպման ընթացքում ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր։ Մայիսի 2-ին Երեւանում կայացել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը եւս ավարտվելէ համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։

Մայիսի 8-ին Երեւանում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ, եւ արդեն հունիսի 4-ին տեղի է ունենալու ՀՀ արտգործնախարարի այցը Նիկոսիա՝ մասնակցելու նույն ձեւաչափով արտգործնախարարների հանդիպմանը»,- ասաց Նաղդալյանը։

ԱԳՆ խոսնակի խոսքով` մտադրություն կա հունիսի 27-28-ին Երեւանում անցկացնել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, իսկ արդեն հունիսի 28-ին Դիլիջանում կանցկացվի հայ եւ վրացի գործարարների համաժողովը։

Տպել
520 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան