Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում

21/05/2019 schedule10:24

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել: Այս անգամ «Գինեսի» գրքի և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիրը մեկ րոպեում կատարել է 58 «թռիչքային կքանստումներ»՝ 40 ֆունտ կշռով ուսապարկը մեջքին:

Ռեկորդն իրականացված է համարվում միայն այն դեպքում, երբ կատարվում են ամբողջական «թռիչքային կքանստումներ» մինչև ավարտի ազդանշանը: Ռեկորդն իրականացնելիս Մանվելը ուղիղ կանգնել է, ձեռքերը գլխի հետևում, 90 աստիճան ծալված ծնկներով թռիչքներ է գործել՝ ամեն թռիչքից հետո վերադառնալով մեկնարկային դիրք և կրկնելով գործողությունները մի քանի անգամ: Վարժության ամբողջ ընթացքում նրա ձեռքերը ծալված էին գլխի հետևում: Ամբողջ ընթացքում Մանվելը կրել է ուսապարկ, որը եղել 18 կիլոգրամից ոչ պակաս: Ուսապարկը կշռվել է մինչև վարժությունը և վարժությունից հետո, այն երկու գործողություններից հետո պետք է նույն քաշն ունենար: 

Նշենք, որ սա մարզիկի այս տարվա վերջին ռեկորդը չէ, նա պլանավորում է տարվա ընթացքում մի շարք այլ ռեկորդներ սահմանել: Ի դեպ, նշենք, որ 17 տարեկանում Մանվել Մամոյանը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ: 2015-2016 թթ. զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ: Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի:

Տպել
368 դիտում

Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձիք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ

Կրակի հետ ցանկացած անզգուշություն կարող է աղետալի հրդեհների պատճառ դառնալ. Սուրենյանը զգուշացնում է

Թրամփն անորոշ ժամկետով հետաձգել է սեպտեմբերի սկզբին պլանավորած այցը Դանիա

Սերբիան պատրաստվում է ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել ԵԱՏՄ-ի հետ

ՄԻՊ-ի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող քաղաքացու համար բնակության շենքի բակում կայանատեղի է առանձնացվել

Գյումրին ՅՈւՆԵՍԿՕ-ի անդամության ի՞նչ հավակնություններ ունի

Կա՞ նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտություն . «Էլարդի» եզրակացությունն ուղարկվում է Շրջակա միջավայրի նախարարություն